A321 օդանավի կործանման պատճառը շարժիչի պայթյունն է եղել. ԶԼՄ-ներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆTert.am-ը գրում է .
Եգիպտոսում ռուսական Airbus 321 օդանավի կործանման պատճառ է դարձել շարժիչի պայթյունը: РИА Новости-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է եգիպտական պարբերականը` վկայակոչելով միջադեպի հետաքննությամբ զբաղվող հանձնաժողովի դատական աղբյուրը:
Եգիպտական թերթի զրուցակցի խոսքով` նման եզրակացություն է արվել «սև արկղերից» տվյալների վերծանման արդյունքում: պայթյունի պատճառը կպարզվի հետագա լաբորատոր վերլուծությունների արդյունքում:
Աղբյուրն ընդգծել է նաև, որ օդանավի ինքնագիրները վթարից առաջ որևէ դիմում չեն գրանցել օդաչուների կողմից:
Հիշեցնենք, որ ռուսական ավիացիայի պատմության խոշորագույն վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին, երբ «Կոգալիմավիա» ընկերությանը պատկանող A321 օդանավը կործանվել է Սինայում` դառնալով 224 մարդու մահվան պատճառ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



