Մոդրիչ. Չեմ կարծում, որ Ռոնալդուն կհեռանա «Ռեալից»
ՍՊՈՐՏ
Մադրիդի «Ռեալի» եւ Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կասկածում է, որ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Արքայական ակումբից կհեռանա: Ոչ պաշտոնական տվյալներով, Ռոնալդուն առաջիկայում պայմանագիր կկնքի Թուրինի «Յուվենտուսի» հետ:
«Տեսնենք, թե ինչ կլինի առաջիկայում, բայց ես կարծում եմ, որ Ռոնալդուն չի հեռանա «Ռեալից»: Ես ցանկանում եմ, որ նա մնա, քանի որ աշխարհի լավագույն խաղացողն է եւ կարեւոր ֆիգուր թիմի համար: Հրաշալի կլիներ, որ նա մնար, քանի որ ես չեմ պատկերացնում Ռոնալդուին այլ եվրոպական ակումբի խաղաշապիկով»,- Մոդրիչի խոսքը մեջբերում է AS-ը:
Սպասվում է, որ հուլիսի 10-ին «Ռեալն» ու «Յուվենտուսը» կհայտարարեն Ռոնալդուի տրանսֆերի մասին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



