Թաիլանդում մեկնարկել են երեխաներին քարանձավից դուրս հանելու փրկարարական գործողությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թաիլանդի հյուսիսում՝ Թհամ Լուանգ քարանձավում հեղեղման պատճառով արգելափակված 12 դպրոցականների եւ նրանց ֆուտբոլային մարզչի տարհանման գործողությունները մեկնարկել են։ Այս մասին կիրակի օրը հաղորդել է փրկարարական գործողությունների շտաբի ղեկավար Նարոնգսակ Օսոտանակոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրա խոսքով, տեղական ժամանակով ժամը 10։00-ին 13 ջրասույզներից բաղկացած թիմը, որոնց թվում են նաեւ օտարերկրացիներ եւ թաիլանդացի զինծառայողներ, ինչպես նաեւ 5 փորձառու մարտական լողորդներ, ուղեւորվել են քարանձավի խորքերը։
Երեխաների ելքը ջրասուզորդներ հետ մեկտեղ պետք է ակնկալել տեղական ժամանակով ժամը 21։00-ից ոչ շուտ։
Տեղի ֆուտբոլային թիմի 12 դեռահասներ եւ նրանց մարզիչը կորել են հունիսի 23-ից։ Նրանք մտել են 7-կիլոմետրանոց Թհամ Լուանգ քարանձավ եւ արգելափակվել են ելքի հանկարծակի հեղեղման պատճառով։ Որոնողական աշխատանքները շարունակվում են 10 օր։ Երեխաներն ու մարզիչը հայտնաբերվել են ողջ, սակայն սովից թուլացած։
Տարհանման հիմնական խոչընդոտը քարանձավի ելքի 5-կիլոմետրանոց ուղու նեղ եւ ջրով լցված հատվածներն են, որոնք երեխաները պետք է հաղթահարեն ջրասուզման միջոցների օգնությամբ։



