Գեղարքունիքի մարզում 22–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 9–ամյա երեխային.
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հուլիսի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 10:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ, 22-ամյա Արսեն Սարգսյանը իր վարած УАЗ մակնիշի 35 MՏ 569 համարանիշի ավտոմեքենայով Լճաշեն գյուղի կենտրոնական փողոցում «Մարիետա Սաֆարյան» ԱՁ-ի դիմաց ճանապարհի բանուկ հատվածում վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ, 9-ամյա Աշոտ Բաբայանին:
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկված երեխային տեղափոխել Սևանի բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան սովորում է Լճաշեն գյուղի Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի 3-րդ դասարանում:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



