Սարի թաղի տներից մեկի բակում գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ. տուժել է 2 բնակիչ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«911» ծառայությանը հուլիսի 6-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի թաղի 9-րդ փողոցի նրբանցքում գտնվող 3 կգ-անոց գազի բալոնից առկա է արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սարի թաղի 9-րդ փողոցի նրբանցքի տներից մեկի բակում գտնվող 5 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
Փրկարարները գազի բալոնը տեղափոխել են անվտանգ տարածք և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի բալոնի դատարկվելը: Տուժածներ Մ. Պ.-ն (ծնված 1967 թ.) և Ն. Մ.-ն (ծնված 1935 թ.) շտապօգնության աշխատակիցների կողմից տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի առաջացել:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



