Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Խու­սա­փել ծայ­րա­հեղ փոր­ձար­կում­նե­րից. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընտրական բարեփոխումների շրջանակներում քննարկվում է հանրապետության մակարդակով ռեյտինգային համակարգի անցման հնարավորությունը: Քննարկվում է նաև անցողիկ շեմը 1 տոկոսով իջեցնելու հարցը` կուսակցությունների դեպքում առաջարկվում է դարձնել 4, դաշինքների դեպքում` 6 տոկոս:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ նախագահ Արտակ Կիրակոսյանն անցողիկ շեմն իջեցնելու առաջարկը դրական է համարում:

«Խնդիրը հետևյալն է. քաղաքական կուսակցությունները դեռևս կայացած չեն, իսկ ներկա իրավիճակում իրենց ապագան ավելի է խճճվում: Պարզ չէ, թե ով ինչ դեր կարող է ունենալ: Ըստ իս` անցողիկ շեմն իջեցնելու հնարավոր փոփոխությունը շատ լավ է, որովհետև մենք կունենանք տարբեր կուսակցությունների ներկայացվածություն: 

Գլոբալ առումով տարիներ շարունակ ընդդիմությունը մեկ խնդիր է դրել`օրենքի և իրավունքի գերակայությունը: Այսինքն` նորմալ ընտրություններ անցկացնելու խնդիր է դրել, և որ ընդունվող օրենքները պարտադիր չլինեն միայն ինչ-որ մի մասի համար, իսկ արտոնյալների համար` ձևական բնույթ կրեն: Հույս ունեմ, որ հիմա օրենքի գերակայության իմաստով դաշտը կմաքրվի, և կգանք մի իրավիճակի, որի ընթացքում ձախական, աջական կուսակցություններ կտեսնենք և ավելի գաղափարական պայքարի դաշտ կտեսնենք: Գաղափարական տարբեր ուղղությունների զարգացման համար խորհրդարան ոտք դնելը շատ կարևոր է: Խորհրդարանում խմբակցություն կամ ձայն չունենալու դեպքում հանրային դաշտում երևալը մեզ մոտ շատ դժվար է»,- «Փաստ»-ի հետ զրույցում ասաց Ա. Կիրակոսյանը` հավելելով, որ առաջարկվող փոփոխությունը նպաստելու է կուսակցությունների կայացմանը:

Ա. Կիրակոսյանը չի կիսում այն կարծիքները, թե անցողիկ շեմը իջեցնելը ճիշտ չէ: Ըստ նրա` յուրաքանչյուր չկայացած կուսակցություն կայանալու նպատակով կարող է հայտնվել խորհրդարանում, ինչը ոչ թե բացասական երևույթ է, այլ շատ լավ է ու ճիշտ. «Բոլոր կուսակցություններում, ըստ էության, որպես գաղափարական, մի քանի հոգու գիտենք: Այսօր ՀՀԿ-ն դեմ է խոսում այս ամենին, բայց իրենք էլ են խոստովանում, որ իրենց գաղափարական կորիզը խորհրդարանում հազիվ թե 10 հոգի լինի: Մնացածը, այսպես ասած, քվեարկող մեքենա են: Իսկ որքան հասարակության տարբեր սեգմենտներ ներգրավված լինեն, որքան տարբեր գաղափարներ ներկայացնողներ լինեն, այնքան հետաքրքիր և արդյունավետ կլինի»:

Ինչ վերաբերում է հանրապետության մակարդակով ռեյտինգային համակարգին անցնելու առաջարկներին, մեր զրուցակիցը նախ ընդգծեց.

«Հարցը բարդ է` բոլոր ժամանակների համար լավագույն լուծում չկա: Մեծ իմաստով ես ռեյտինգային համակարգը հեռանկարային եմ համարում, բայց ինչպես տեսանք նախորդ ընտրություններում, այն ուղղակի դարձավ օլիգարխներին ներքաշելու մեթոդ, որ շահագրգռված լինեն ու փող դնեն: Հիմա վերոնշյալ պարագայում հարցն իսկապես քաղաքական մոտեցումների դաշտում է: Այսինքն` ինչպե՞ս են կուսակցությունները պատկերացնում, ինչպես են իրենց տեսնում այդ պարագայում: Մյուս կողմից էլ կա վտանգ, որ կունենանք մի իրավիճակ, ըստ որի` մարդիկ ընտրություն կկատարեն միայն կուսակցության լիդերով, իսկ մնացած ցուցակը բացարձակ կարևոր չի լինի: Բայց այդ համակարգի մեջ լավ պոտենցիալ կա. մարդիկ ուղղակի ընտրության հնարավորություն ունեն, կա նաև ներկուսակցական դեմոկրատիայի հանգամանքը. այսինքն`առաջին շարքերում ընդգրկում եմ ոչ թե նրանց, ովքեր ինձ հավատարիմ են ու դուր են գալիս, այլ նրանց, ովքեր հանրության մեջ վստահություն են վայելում: Մեծ հաշվով` առաջնաին խնդիրը ընտրական գործընթացներում փողի ազդեցության նվազեցումն է: Կարծում եմ` ամբողջովին ծայրահեղ փորձարկումներ պետք է չանենք»,-ասաց նա` ընդգծելով, որ ինչ-որ ձևով ռեյտինգային համակարգը պետք է մնա` խոսքը առաջարկվող հանրապետության մակարդակով ռեյտինգայինի ներդրման մասին է:

Դիտարկմանը, թե արդյո՞ք ընտրողի համար դժվարություն չի առաջանա հանրապետության մակարդակով ռեյտինգայինի դեպքում, մեր զրուցակիցը պատասխանեց. 

«Չեմ կարծում, թե էական խնդիր կլինի, որովհետև մեր երկիրն այդքան մեծ չէ ու քաղաքական դաշտում երևալու մեծ խնդիր չեմ տեսնում: Այսինքն` մեր քաղաքական գործիչները տեսանելի են և ընտրողին թերագնահատել չարժե: Հակառակը` մի քիչ պետք է, որ ընտրողն էլ շահագրգռված լինի, հասկանա` ով է, ինչ է ներկայացվող անձը: Իսկ առկա համակարգը նեղացնում է գաղափարական, մարդկային ռեսուրսի խնդիրները»:

Նրա խոսքով` ամենավատ Ընտրական օրենսգրքով էլ կարող ենք լավ ընտրություններ անցկացնել, որտեղ բարդ տեխնիկական դրույթներ չեն լինի: Արտակ Կիրակոսյանը նշեց, որ մեզ մոտ հիմնական խնդիրներից են ադմինիստրատիվ ռեսուրսը, բռնությունը, ընտրակաշառքը:

«Խնդիրը նշվածների բացառումն է: Դրանք պետք է օրենսդրությամբ ու քաղաքական կամքով լուծվեն, հիմնականում իրավապահ համակարգի միջոցով, որովհետև նշվածները կազմակերպված հանցավորության տեսակներ են: Պետք է ռեալ օպերատիվ աշխատանք կատարվի: Օրինակ` օրենսդրական որևէ փոփոխություն չի օգնի, որ ընտրակաշառքները բացառվեն: Պրակտիկան ինչպիսի՞ն է. ասում ենք` ընտրակաշառքներ են եղել, ասում են` կոնկրետ մարդկանց ցույց տվեք: Սա մոտավորապես նույնն է, որ, օրինակ, թմրանյութերի հետ կապված հանցավորության դեմ պայքարում սկսես ամենավերջից` թմրանյութերից կախվածության մեջ գտնվողից: Այդպես չի ստացվի: Պետք է օպերատիվ աշխատանք լինի, ըստ որի` կհայտնաբերվեն կաշառքի ձևավորման որջերը»,-ասաց նա` ավելացնելով, որ այդ առումով իրավապահ մարմինների ներկայիս գործողությունները հույս են ներշնչում:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ծեծկռտnւք՝ «Ֆեներբախչե»-ի ֆուտբոլիստների և «Լիոն»-ի մարզչի միջև (տեսանյութ) Որպեսզի իմ տնից Վանաձորի չեղած հատակագիծը չգտնեն ու դատեն, արդարադատությունը պետք է լինի. Ասլանյան Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու «Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը Քաղաքականությունն անձնական հաշիվներ պարզելու հարթակ չէ. սա ինձ համար կարմիր գիծ է. Իրինա Յոլյան USS Theodore Roosevelt ավիակակիրը առնվազն յոթ ամսով կտեղակայվի Մերձավոր Արևելքում Ձեր իշխանության օրոք՝ 2018-2025 թթ. ոչ մարտական պայմաններում 427 զինվոր է մահացել. Անուշ Միրզոյան Մալարիայի վարակից Ֆրանկֆուրտի օդանավակայանի աշխատակիցներ են մահացել Հայաստանում բացվել է տարածաշրջանում եզակի ջերմոցային համալիր25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել Հրդեհ Երևան քաղաքի Արցախի պողոտայում. յոթ մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր Ձեր ցուցամատը ձեզ պահեք, Մեհրիբան Ալիևայի ծննդյան օրը նվեր արեցիք՝ բանտարկեցիք Արցախի նախագահին. Էդգար Ղազարյան Վայոց ձորի մարզի Ռինդ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ Ռուսաստանը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Մոսկվայում Ռումինիայի դեսպանության աշխատակցին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և այլ ծրագրերի իրականացումն ապահովելու համար կհատկացվի 1,174.7 մլն դրամ Թվերի հետևում իրականությունը կարող է բոլորովին այլ լինել․ իշխանության նոր PR-ըՌԴ-ն Հայաստանին շարունակում է համարել եղբայրական երկիր, հետևաբար մենք չենք կարող անտարբեր մնալ այնտեղ տեղի ունեցող քաղաքական գործընթացների նկատմամբ. Զախարովա Օմանի ափերի մոտ արկով հարվածել են նավթատար տանկերի Հետապնդումներով ու ապօրինություններով Ալիևի ծրագրերը չեք իրականացնելու․ դրա համար ենք մենք այստեղ. Էդգար ՂազարյանՀնդկաստանի հյուսիսում ուսումնական ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է օդաչու Փաշինյանի իշխանության նոր իրականությունըՆունչակու. ինչպես թագավորի «արգելքը» ստիպեց ինքնապաշտպանության նոր միջոց ստեղծել. «Փաստ»Հայաստանը Լեհաստանում ռազմական կցորդ կունենա Մեծ Բրիտանիայում աշխարհում առաջին անգամ ուղեղի ուռուցքը հեռացվել է արհեստական բանականության օգնությամբ Չինաստանի ԱԳ նախարարությունը նշել է Ճապոնիայի հետ հարաբերություններում առկա դժվարությունները ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ բյուջեում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 օգոստոսի). Ինը բալանոց երկրաշարժ, հրդեհ «Օստանկինո» հեռուստաաշտարակում. «Փաստ»Ներկայում չին-ճապոնական հարաբերությունները բախվում են լուրջ դժվարությունների. Չինաստանի ԱԳՆ Ի՞նչ է թաքնված Փաշինյանի հայտարարությունների հետևումՄեր հազարամյա պատմության մեջ որևէ իշխանություն կաթողիկոսին չի դատել. Մենուա ՍողոմոնյանԱնկախության 35–ամյակի տոնակատարությունների համար 1.3 մլրդ դրամ կհատկացվի Ո՞ւր են տանում անշարժ գույքի շուկայի նոր «բումի» սուր կողմերը. «Փաստ»Որքա՞ն են արևային վահանակները ծառայում, հաճա՞խ են դրանք փչանում, և ի՞նչ անել դրանց հետ հետո Իրանի խորհրդարանի նախագահը ողջունել է Չինաստանի հայտարարությունը Սամվել Գրիգորյանը` ոսկե մեդալակիր Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք ՉալաբյանԱրարատի մարզում՝ Մարմարաշենում, 35-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել 62-ամյա հետիոտնին․ վերջինը հիվանդանոցում մաhացել է ԱՄՆ զինվորականները կվճարեն 2,2 միլիարդ դոլար հինգ բազայում միջուկային ռեակտորների կառուցման համար Փաշինյանը փրկում է իրեն, իսկ վճարում է Հայաստանը. երեք պատճառ, երեք սցենար. «Փաստ»Ucom-ը նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ներկայացնում է «Unity վերադարձ դպրոց» հատուկ առաջարկը 33-ամյա կինը փորձել է փրկել խեղդվող աղջկան, բայց ինքն է ջրահեղձ եղելԾանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ Կոնվերս Բանկի դրամային պարտատոմսերը տեղաբաշխվեցին ընդամենը 55 րոպեումԱզգային շահերից հրաժարվելու ևս մեկ քայլ. «Փաստ»Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը Փաշինյանը իրավապահներին արդեն ութ տարի է՝ ուղիղ ցուցում է տալիս, երեկ հերթական դեպքին ականատես եղանք. Մարիաննա Ղահրամանյան Հայաստանը դե-ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ քննարկումներին, բայց դե-յուրե մնում է միավորման անդամ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Չինաստանի և Նեպալի սահմանին տեղի ունեցած սողանքի հետևանքով անհետ կորածների թիվը գերազանցել է 1,000-ը «Ես ծառայում եմ, մի՛ վախեցեք, ուժեղ մնացե՛ք». Արմեն Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին. «Փաստ»Կիևյան կամրջի վրա հրդեհ է բռնկվել թիվ 52 երթուղին սպասարկող ավտոբուսում