ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը մասնակցել է ՄԱԿ ԶՀԿ զբոսաշրջության նախարարական հանդիպմանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը մասնակցել է նոյեմբերի 2-5-ը Լոնդոնում կազմակերպված World Travel Market 2015 ամենամյա միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի օրերին տեղի ունեցած ՄԱԿ ԶՀԿ զբոսաշրջության նախարարական հանդիպմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնամիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, նոյեմբերի 3-ին ՍերգեÕ µ Ավետիսյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆայիի հետ: Հանդիպման ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել Հայաստան-ՄԱԿ ԶՀԿ համագործակցությունը և կարևորվել է այդ համագործակցության ակտիվացումն ու ամրապնդումը:
ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղարը հաստատել է ՄԱԿ ԶՀԿ աֆիլացված անդամների տարեկան համաժողովը 2016 թվականի հոկտեմբերին Հայաստանում անցկացնելու` 2015թ. սեպտեմբերին Կոլումբիայում, ՄԱԿ ԶՀԿ Գլխավոր Ասամբլեայի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունը և հայտնել իր պատրաստակամությունը` գործուն աջակցություն ցուցաբերելու համաշխարհայի զբոսաշրջային արդյունաբերության շրջանակում նման կարևոր միջացառման կազմակերպմանը:
Թալեբ Ռիֆային միաժամանակ նշել է, որ Հայաստանը հուսալի գործընկեր է և հանդիսանում է լավագույն հարթակներից մեկը նմանատիպ միջոցառումների կազմակերպման համար:



