Արտանիշ գյուղի կորած անչափահաս երեխաները գտնվել են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի անչափահաս բնակիչներ Էդիկ և Էդմոն Առուշանյանները հուլիսի 4-ից անհետացել էին անասնապահական ֆերմայից, որտեղ աշխատում էին ամառային արձակուրդների ընթացքում: Հուլիսի 5-ին ժամը 12-ի դրությամբ որոնողական աշխատանքները, որոնք իրականացնում էին մարզի փրկարարները և ոստիկանները, տվել են դրական արդյունք:
Ինչպես տեղեկացրեց Արտանիսի վարչական ղեկավար Կարեն Շուշանյանը՝ եղբայրներին գտել են Չիլ և Արտանիշ գյուղերի հատվածում՝ Սևանա լճի ափամերձ տարածքում:
«Երեխաները ողջ և առողջ են՝ սովորական տրամադրությամբ: Այս պահին մենք փրկարարների, ոստիկանների հետ նրանց ուղեկցում ենք իրենց ծնողների մոտ»,-նշեց Շուշանյանը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



