Կոտայքի մարզում ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու Нива-ն. կա 1 զոհ, 4 վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հուլիսի 3-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում Արա գյուղի 1-ին փողոցի սկզբնամաում բախվել են BMW մակնիշի 34 ՍV 659 համարանիշի և ВАЗ 2121 մակնիշի 4095 AL տրանզիտ համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել են՝ մի մասը՝ Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն, մի մասն էլ՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։
Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին հայտնել են, որ վիրավորներից մեկը մահացել է։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվում են ոստիկանության Նաիրիի բաժնի հատուկ պահպանվող տարածք։
Մանրամասները՝ shamshyan.com-ում:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



