Նախարարներն իրար հետ մրցման մեջ են. «Փաստ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Որոշ նախարարներ լրատվամիջոցներով երևալու յուրօրինակ մրցման մեջ են: Դա անզեն աչքով էլ նկատելի է: Ավելին, նրանք այդ մրցավազքի մեջ հաճախ ժամանակ չեն ունենում զբաղվել իրենց հիմնական գործով: Բանն այն է, որ նրանք հրապարակային գործելաոճ որդեգրելու հստակ հրահանգ են ստացել վարչապետ Նիկոլ Փաշինյանից և սկսել են իրար հետ մրցակցել, թե ով ավելի լավ կկատարի շեֆի հրահանգը: Մեր ունեցած տեղեկություններով, այդ մրցակցությունն ավելի է ուժեղացել, երբ պարզվել է, որ Փաշինյանին պարբերաբար ներկայացնում են զանգվածային լրատվամիջոցներում ու սոցցանցերում նախարարների ակտիվության ցուցանիշի առումով մոնիթորինգի տվյալները: Երեկ գնահատման համակարգերից մեկը հրապարակել էր տվյալներ, ըստ որոնց լուսաբանման առումով «առաջամարտիկը» կրթության և գիտության նախարարն է, նրան հետևում են արտաքին գործերի և պաշտնրան հետևում են արտաքին գործերի և պաշտպանության նախարարները: Մեր աղբյուրները պնդում են, որ սոցցանցերում պատկերը փոքր– ինչ այլ է, և հենց այս երկուսի համադրությամբ իրավիճակն էլ ներկայացվում է վարչապետին: Արդյունքում նախարարական մրցավազքը հաճախ ուղղակի կատաղի բնույթ է ստանում՝ իրենց իսկ շեղելով բուն գործից:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



