Լևոն Արոնյանը կրկին դուրս մնաց ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակից
ՍՊՈՐՏՀայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը պահպանել է դիրքերը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն հրապարակել է հուլիսի դասակարգման աղյուսակը, որտեղ Լևոն Արոնյանը կրկին դուրս է մնացել լավագույն տասնյակից: Նա 12-րդ տեղում է:
Մրցաշարային աղյուսակի առաջատար աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է: Նրան հաջորդում են` Ֆաբիանու Կարուանան, Շահրիյար Մամեդյարովը, Դին Լիժենը, Վլադիմիր Կրամնիկը, Անիշ Գիրին, Ուեսլի Սոն, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Սերգեյ Կարյակինը:
Հայաստանի ներկայացուցիչներից 100 լավագույն շախմատիստների շարքում են նաև Գաբրիել Սարգսյանը (59-րդ տեղ), Հրանտ Մելքումյանը (69-րդ տեղ), Վլադիմիր Հակոբյանը (98-րդ տեղ):
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



