Լյուքսեմբուրգը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
ՔԱՂԱՔԱԿԱՆԼյուքսեմբուրգի պատգամավորների պալատը միաձայն քվեարկությամբ վավերացրել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը: Այս մասին հայտնում է Բրյուսելում ՀՀ դեսպանության թվիթերի էջը:
Համաձայնագրին կողմ է քվեարկել 58 պատգամավոր:
Այսպիսով, Լյուքսեմբուրգը ԵՄ 6–րդ երկիրն է, որը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը:
Հայաստանի և ԵՄ-ի միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում: Համաձայնագիրը վավերացվել է Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Բուլղարիայի, Լեհաստանի կողմից:
Ապրիլի 11-ին այն միաձայն վավերացրել է նաև ՀՀ Ազգային ժողովը:
Հունիսի 27-ին համաձայնագիրը վավերացրել էր նաև Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



