Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իսկ նարինջն իրականում նարնջագույն չէ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Մենք գիտենք, որ...

Հասած նարինջը լինում է նարնջագույն։ Անգամ գույնի անունն է առաջացել այդ մրգի անունից։

Վերնագիրը թող չշփոթեցնի, սա գրիգորիչյան «գողությունը գողանալ բառը չէ» շարքից չէ: Իրականում նարնջի իսկական գույնը... կանաչն է։ Նարինջը նարնջագույն է միայն ներսից։ Նարինջ արտադրող երկրների մեծ մասում այն վաճառվում է արտաքինից կանաչ վիճակում, և, իհարկե, դրանք խակ չեն լինում։

Նարնջի հայրենիքն անհայտ է։ Համարվում է, որ այն մանդարինի և պամելայի հիբրիդ է։ Առաջին անգամ աճեցվել է Հարավ– արևել յան Ասիայում։ Նարինջը ոչ թե տրոպիկական, այլ սուբտրոպիկական միրգ  է և գույնը կախված է լինում նրանից, թե որտեղ է աճում։ Շոգ վայրերում (որտեղ և հիմնականում արդյունաբերական նպատակով աճեցվում է այն) նարնջի կեղևը՝ ցեդրան, կանաչ էլ մնում է, իսկ բարեխառն կլիմայով վայրերում օդի ջերմաստիճանի անկման հետ կեղևում պարունակվող կանաչ քլորոֆիլը քայքայվում է և նարինջը դառնում է նարնջագույն։ Եթե նարինջը չպոկեն ծառից՝ այն այդպես էլ մինչև հաջորդ տարի կմնա ծառի վրա՝ չփչանալով և փոխելով գույնը կանաչից նարնջագույն և հակառակը՝ կապված եղանակի հետ։

Գույնով որոշել նարնջի հասունության աստիճանը՝ անհնար է։ Պարզ է, որ եթե մեր մոտ վաճառվի կանաչ նարինջ, ոչ մեկը չի գնի այն։ Այդ իսկ պատճառով նարինջը արտահանվում է արդեն «նարնջագույն ներկված» վիճակում։ Այդ նպատակով օգտագործվում է նավթային արդյունաբերության առաջացրած կողմնակի արդյունքը՝ էթիլեն գազը, որը օգտագործվում է պլաստմասայի արտադրության համար։ էթիլենը գունազրկում է նարնջի բնական կանաչ գույնը և ստացվում է նարնջագույն։ Մինչև 1955 թվականը ամերիկյան նարինջները նարնջագույն էին դառնում սինթետիկ ներկերով ներկելու միջոցով։ Ներկայումս դա արգելված է։ էթիլենը անվնաս գազ է՝ առանց համի և հոտի, և ոչ մի վնաս օրգանիզմին չի տալիս, բայց կարող է գունաթափել այլ մթերքներ: Օրինակ, եթե նարնջի հետ սառնարանում պահեք կարմիր խնձոր, ապա այն կարող է գույնը փոխել։

Հուսանք, որ մեր առողջ սննդի ջատագովները չեն սկսի չուտել այս ներկած միրգը ու մեզ էլ կոչ չեն անի չուտել։ Հուսանք նաև, որ չի արգելվի նարնջագույն նարնջի ներմուծումը Հայաստան։ Եթե այդպես լինի, կստանանք այն, ինչ բանանի ներմուծման դեպքում է. միայն մեզ բոլորիս հայտնի անձը կներմուծի կանաչ նարինջ և արդեն այստեղ կներկի այն՝ ստանալով նարնջագույն։ Իսկ այ, թե ինչ ներկով, դժվար չէ երևակայել...

 

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Կառավարությունը պատրաստվում է ներգրավել ևս 320 մլն դոլարի վարկՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Երևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցում Ռուսաստանում գտել են անհետացած ինքնաթիռը Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստան (վիդեո) Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՃապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև Ռեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին