Երևան, 12.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Լեզվական սայթաքու՞մ, թե՞ մտածողություն. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանյան լրատվամիջոցների թոփ լուրն այս օրերին ոչ թե հերթական բացահայտումը, ձերբակալությունը կամ աննախադեպ ներդրումներն էին, այլ Արցախի խորհրդարանի երկու պատգամավորների` բոլորովին էլ ոչ քաղաքական լեզվակռիվն էր: Այո, լեզվակռիվ, որովհետև պատգամավորներ Հայկ Խանումյանն ու Ժաննա Գալստյանը` հատկապես վերջինս, պարզապես հայհոյում էին միմյանց: Հայհոյանքներին թերևս չանդրադառնանք, ինչպես ասում են հեռուստալրագրողները` բառապաշարը եթերային չէ, լեզվակռվի բովանդակությանն ու պատճառներին էլ եկեք չանդրադառնանք, դե, խորհրդարան է, ամեն ինչ էլ լինում է: Սակայն մի դրվագ կա, որին դժվար է չանդրադառնալ:

Արցախի խորհրդարանի պատգամավոր, «Ոսկե արծիվ» մեդալակիր, երկար տարիներ Ստեփանակերտի` Վահրամ Փափազյանի անվան թատրոնում դերասանական կարիերա ունեցած Ժաննա Գալստյանը Խանումյանին բնութագրել է` «գյալմա»: Երևի թե չհասկացաք, բնական է, բառը թուրքերեն է` ադրբեջաներեն և նշանակում է եկվոր: Այո, Արցախի խորհրդարանի պատգամավորի համար ծնունդով Տավուշից և ազգությամբ հայ մեկ այլ պատգամավոր եկվոր է: Չէ, բոլորս էլ գիտենք, որ հայերիս մեջ տեղային շովինիզմի որոշակի դրսևորումներ կան` երբեմն հումորային, երբեմն կոպիտ, բոլորս էլ գիտենք, որ Արցախում ասում են հայաստանցիներ, իսկ Հայաստանի Հանրապետությունում ասում են ղարաբաղցիներ, բայց բանը չի հասնում թշնամու բառապաշարին:

Այստեղ խնդիրը բոլորովին էլ այս պատգամավորների անձերը չեն, այլ հարցը, թե ինչպես ստացվեց, որ ծնունդով իջևանցին Արցախում կարող է «գյալմա» լինել, արդյոք սա մտածողությու՞ն է, թե՞, այնուամենայնիվ, լեզվական վրիպակ: 

Բայց արդյոք դա կարո՞ղ է լինել ընդամենը վրիպակ, թե՞, այնուամենայնիվ, մարդիկ բորբոքված պահերին ասում են այն, ինչ իրականում մտածում են: Եթե այդպես է, ապա մտածելու բան ունեն ոչ թե Արցախի խորհրդարանի կամ Հայաստանի խորհրդարանի խոսնակները, Բակո Սահակյանը կամ Նիկոլ Փաշինյանը, այլ մտածելու, մտահոգվելու ու հասկանալու կարիք ունենք բոլորս` հայաստանցիներս ու արցախցիներս` հայկական երկու պետականությունների քաղաքացիներս, թե ինչ մտքեր ու բառեր կարող են ծնվել մեր միջավայրում, ինչու և, ամենակարևորը, ինչպես թույլ չտալ նման նախադեպեր:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Մեր՝ էությամբ հայ քրիստոնյաներիս խնդիրն է ձևավորել ազգային իշխանություն. «Փաստ»Լավ լուր՝ նպաստների վերաբերյալՊահեստներից մեկում խnշոր hրդեհ է բռնկվելՀայաստանը կարծես թե չի նկատել Զելենսկու նողկալի hարձակnւմները ՌԴ-ի հասցեին. ՌԴ ԱԳՆ Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ»Դատավոր Ռուզաննա Ազրոյանը հակաիրավական որոշում է կայացրել. Փաստաբան Սոսե Չանդոյան Սեմինարիայի շենքը հայոց թեմին է վերադարձվել Սամվել Կարապետյանի աջակցությամբ. «Փաստ»Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Քարոզարշավում արդեն նշմարվում են հիմնական տարբերություններըԱստղագուշակն այսօր․ փոփոխությունների և նոր հնարավորությունների օրԴանթեն կանխագուշակե՞լ է մոլորակի և աստերոիդի բախումըԱրտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. որքա՞ն գումար կպահանջվի պետբյուջեից. «Փաստ»Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի. «Փաստ»«Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարը կոչնչացնի ցանկացած իշխանության լեգիտիմությունը». «Փաստ»Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ»Սարերի ու ձորերի տարբերություն. «Փաստ»ԵՄ ԱԳ նախարարները մայիսի 27-28-ը կքննարկեն Ռուսաստանի հետ բանակցությունների կարմիր գծերը «Դիմել եմ հոգեբույժի ու նա ինձ փրկել է». Աննա Մանուչարյանը՝ ամուսնալուծվելու ու դեպրեսիայի մասին Մայիսի 12-15-ը, 18-21-ը լույս չի լինելու ՌԴ դեսպանատունը Լոնդոնի՝ Հայաստանի ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարություններն անվանել է անհեթեթ Հանտավիրուսով վարակված ամերիկացիները լայներով ժամանել են Միացյալ Նահանգներ Ստեփանավանում մարդու ոսկորներ են գտել․ 11 տարի առաջ անհետացած Արենը․ ինչ է խնդրում Արենի մայրը Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողներ են պայթել «Ալավերդի» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել Սպասվում է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին Դատավոր Մեխակ Գևորգյանին հայտարարվել է խիստ նկատողություն Աղքատությունը աճում է Վայոց Ձորում․ Նարեկ ԿարապետյանԿԳՄՍՆ-ն 3 ահազանգ է ստացել դպրոցներում և բուհում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին Քարոզարշավ օր 3-րդ. ՈՒժեղ Եղեգնաձոր․ Նարեկ ԿարապետյանԻրանական միջուկային օբյեկտներ միջուկային փոշին այնքան խորն է թաղված, որ նույնիսկ Իրանը չի կարող մուտք գործել այնտեղ. Թրամփ Կալասը պատրաստ է ԵՄ-ի կողմից բանակցել Ռուսաստանի հետ Դիմիտրովում բախվել են Nissan Teana-ն ու Mercedes-ը. 2 վիրավորներից մեկը անչափահաս է Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Լոռու մարզում․ Շենավան բնակավայրի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Նարեկ Կարապետյանը Եղեգնաձորից տեսանյութ է հրապարակելԱԱ-2026․ Բոսնիա եւ Հերցեգովինայի հայտացուցակը Տարածաշրջանային դիվանագետներ. Թրամփին զայրացնում է ռազմական տուգանքներ վճարելու Իրանի պահանջը ԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ Սուրեն Սուրենյանցը պատասխանում է քաղաքական օրակարգին և հանրությանը հետաքրքրող կարևոր հարցերին«Վայլդբերրիզ»-ի միջոցով Հայաստանում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ․ Էկոնոմիկայի նախարարություն Աբովյանում կրկին ընդգծվեց գլխավոր ուղերձը՝ խաղաղ ու բարեկեցիկ Հայաստան յուրաքանչյուր ընտանիքի համար․ Գագիկ ԾառուկյանԲաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Իրանի ԱԳՆ-ն գնահատել է Պակիստանի դերը Միացյալ Նահանգների հետ բանակցություններում 8 տարի անց Հայաստանում անկախ դատական իշխանություն չկա․ Էդմոն Մարուքյան1500 դհոլչի և 500 պարուհի՝ Արարատի փեշերինՆարեկ Կարապետյանի ելույթը Վայքում«Ուժեղ Հայաստան»- ի ուղիղ եթերը ՎայքիցՎայքն էլ է սպասում փոփոխության․ միասին ենք Հայաստանը ուժեղ դարձնելուՓաշինյանը վարչապետն է, նախագահը, ԱԱԾ պետը, գլխավոր դատավորը, ԲԴԽ Նախագահը ու այդպես շարունակ․ Էդմոն Մարուքյան«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Եղեգնաձորում«Ուժեղ Հայաստան» քարոզարշավը․ ուղիղՓոփոխություններ՝ պարտադիր զինծառայության անցնողների համար․ նախագիծ