Տեղակալը յոթ անշարժ գույք ունի. «Փաստ»
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Ավագյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրում գրառել է յոթ անուն անշարժ գույք ունենալու մասին։ Այսպես, նրա սեփականությունն են համարվում երկու բնակարան, երկու ավտոտնակ, երկու այգետնակ ու մեկ հողամաս։ Հայտարարագրել է նաև «TOYOTA COROLLA 1.6» մակնիշի ավտոմեքենա։
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է նաև բաժնեմաս՝ 12 հազար 500 դրամ արժողությամբ։ Դրամական միջոցները կազմել են 17 միլիոն դրամ, 75 հազար ԱՄՆ դոլար ու 34 հազար եվրո, իսկ եկամուտները՝ 586 հազար 777 դրամ, որը նրա աշխատավարձն է։
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



