Արշակունյաց պողոտայում վրաերթի ենթարկված տարեց տղամարդը մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրշակունյաց պողոտայում հունիսի 19-ին վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Հունիսի 19-ին, ժամը 19.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 53/33 հասցեի մոտ վրաերթի էր ենթարկել 1926 թ. ծնված Կարապետ Սարգսյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Հունիսի 28-ին, ժամը 16.30-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Կ. Սարգսյանը մահացել է: Կատարվում է քննություն»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



