Մեղրի-Ագարակ ճանապարհից «Օպել»-ը դուրս է եկել, հարվածել արգելապատին. վարորդը հիվանդանոցում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 28-ին, ժամը 02:34-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Ագարակ 4-րդ կմ-ին «Opel vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Կ. Բ., ծնված 1986թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ճամփեզրի արգելապատնեշին:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Մեղրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



