Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը պնդում է՝ իրեն ոչ ոք չի ստիպել հրաժարականի դիմում ներկայացնել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը լիազորությունների կատարումից իր հրաժարականը բացատրում է այլ աշխատանքի անցնելու հանգամանքով: Այս մասին նա գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում՝ նշելով, որ օրերս կընդունվի հրաժարականի իմ դիմումը, կավարտի նաև աշխատանքը թանգարան-ինստիտուտում, որը տևել է տասը տարի, որից վերջինը՝հաստատության ղեկավարի կարգավիճակում: 

«Նախ երկու կարևոր պարզաբանում: Առաջինը՝ իմ հրաժարականը պայմանավորված է գլխավորապես այն հանգամանքով, որ տեղափոխվում եմ այլ հաստատություն՝ գիտահետազոտական աշխատանքի (դրա մասին կխոսեմ ավելի ուշ): Երկրորդ՝ ես նախատեսածից մեկ ամիս շուտ հրաժարական եմ տվել Ցեղասպանության թանգարանը տարբեր տեսակի շահարկումներից հեռու պահելու համար:
 
Այո, եղել են տարաձայնություններ (իսկ դրանք որտե՞ղ չի լինում), սակայն, եթե ես ցանկանայի մնալ, դրանց լուծումը որևէ դժվարություն ինձ համար չէր և չի ներկայացնում: Սակայն ստիպված էի լինելու գնալ կադրային լուրջ փոփոխությունների ճանապարհով, իսկ ես կարծում եմ, որ ժամանակավոր պաշտոնակատարը հաստատության համար անցումային փուլում առնվազն բարոյական իրավունք չունի կադրային մեծ փոփոխություններ անելու: Ամեն դեպքում, հուլիսի սկզբին ես հրաժարական էի տալու, սակայն դա արել եմ մեկ ամիս շուտ բացառապես իմ որոշմամբ:
 
Այս առումով, առնվազն ծիծաղելի է այն պնդումը, որ ես հրաժարական եմ տվել ինչ-որ ճնշումների հետևանքով: Իմ ամբողջ պաշտոնավարման ընթացքում իմ նկատմամբ որևէ հարցի վերաբերյալ որևէ կողմից ճնշման ցանկացած փորձ մատնվել է անհաջողության: Չկա և չէր կարող լինել որևէ մեկը, որ ինձ կարողանա(ր) ստիպել հրաժարական տալ: Տղանե՛ր, ինձ լավ չեք ճանաչում… Մի՛ շտապեք սխալ եզրակացություններ անել»,-գրել է Գևորգ Վարդանյանը:
 
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտխորհրդի անդամ Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան ծավալուն գրառմամբ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին և նրա տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանին մեղադրել է իր բացակայության պայմաններում ՀՑԹԻ վարչական մասում գտնվող իր առանձնասենյակ մուտք գործելու մեջ: Նրա խոսքով՝ գործուղման մեկնելուց առաջ սենյակում է թողել անձնական իրերը, համակարգիչը, Միացյալ Նահանգներից բերված, սակայն մշակման փուլում գտնվող թանգարանային արժեքներ:
 
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր հերթին լրագրողների հետ զրույցում նշել է, որ Հայկ Դեմոյանը թանգարան-ինստիտուտում որևէ պաշտոն չունի, հետևաբար, չի կարող ունենալ աշխատասենյակ: Նրա խոսքով՝ իրենք այնտեղ փոխտնօրենների հետ հանդիպում են անցկացրել:
 
Արայիկ Հարությունյանը նշել է, որ հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Հայկ Դեմոյանի կողմից ճնշումների արդյունքում:

 

Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Կառավարությունը պատրաստվում է ներգրավել ևս 320 մլն դոլարի վարկՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Երևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցում Ռուսաստանում գտել են անհետացած ինքնաթիռը Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստան (վիդեո) Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՃապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև Ռեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին