Զովունիում Skoda-ի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա քաղաքացուն. Վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է (ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿոտայքի մարզում, հունիսի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 21:00-ի սահմաններում 67-ամյա Էդիկ Չ.-ն Զովունի գյուղի 1-ին փողոցի 162 հասցեի դիմաց՝ Զովունի գյուղապետարանի հարևանությամբ, իր վարած Skoda մակնիշի 34 ՍT 892 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 61-ամյա Մերուժան Պ.-ին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին օգնել է տեղափոխել Եղվարդ քաղաքի Նաիրիի բժշկական կենտրոն, որտեղից էլ վիրավորը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Երևանի Արմենիա բժշկական կենտրոն:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Նաիրիի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



