Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 26-ին  ընդունել է  Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Տանյա Ռադոչային: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրին՝ ԱԳ նախարար Մնացականյանը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությունը Հայաստանում՝ ուղղված երեխաների իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև տարբեր ծրագրերի և նախաձեռնությունների միջոցով առողջապահական և կրթական խնդիրների լուծմանը: Արտգործնախարարը նշել է, որ ձեռնարկված ջանքերի արդյունավետության հետ մեկտեղ, դեռևս առկա են ուշադրության արժանի հարցեր, և Հայաստանը շարունակելու է երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլերը, այդ թվում՝ օրենսդրության բարեփոխումների միջոցով։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչը շեշտել է վերջին տարիներին Հայաստանում երեխաների պաշտպանության բնագավառում արձանագրված առաջընթացը:

ԱԳ նախարար Մնացականյանն անդրադարձել է նաև ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրագործման խնդրին, այս համատեքստում շեշտելով գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցության կարևորությունը: Նախարարն ընդգծել է, որ Հայաստանն այն երկրների շարքում է, որոնք կներկայացնեն Կայուն զարգացման նպատակների մասին իրենց կամավոր ազգային վերանայումները:

Զրուցակիցները քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության, այս ոլորտում առկա մարտահրավերների և առաջնահերթությունների, համատեղ ծրագրերի իրականացման և նոր նախաձեռնությունների վերաբերյալ հարցեր: Այս առումով հատուկ ընդգծվել է սահմանամերձ շրջաներում ապրող երեխաների խնդիրներին արձագանքելու կարևորությունը։

Հայաստանի արտգործնախարարն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը անդրադարձ են կատարել նաև ստեղծագործ կրթության օրակարգին, ընդգծեցին այս բնագավառում Հայաստանում կիրառվող փորձը և արձանագրված հաջողությունները՝ ի դեմս ԹՈՒՄՕ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, ՍՄԱՐԹ կրթական կենտրոնի, Dasaran.am կրթական հարթակի դրական փորձի և այդ հիմքի վրա նոր նախագծեր մշակելու հնարավորությանը։

Հանդիպման ավարտին Զոհրաբ Մնացականյանը և Տանյա Ռադոչայը ստորագրել են Հայաստան-ՅՈՒՆԻՍԵՖ 2016-2020թթ. Համագործակցության ծրագրի 2018թ. Գործողությունների ծրագիրը:

18-ամյա տղան ընկել է լքված շենքի 20-րդ հարկից և ողջ է մնացելԱյսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն էԼույս չի լինելու Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Կառավարությունը պատրաստվում է ներգրավել ևս 320 մլն դոլարի վարկՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Երևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցում Ռուսաստանում գտել են անհետացած ինքնաթիռը