Թիվ 27 երթուղու ավտոբուսում կատարված գրպանահատությունը բացահայտվեց, բայց գողոնը չկա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 20-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում 49-ամյա Րաֆֆի Գ.-ն հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 15.10-ից 15.20-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 27 երթուղու ավտոբուսի սրահում գրպանից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող եւ բանկի քարտ:
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, գողությունը կատարելու կասկածանքով, հունիսի 25-ին, ժամը 16.30-ին, Սեբաստիայի փողոցի թիվ 22 հասցեի մոտից բերման են ենթարկել 32-ամյա Հարություն Ն.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



