Վարչապետը չպետք է խառնվի եկեղեցու գործերին. Փաշինյանը՝ Գարեգին Բ-ից ազատվելու մասին (վիդեո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎարչապետը չպետք է խառնվի եկեղեցու գործերին։ Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Օգտատերերից մեկը հարց է ուղղել. «Սիրելի՛ վարչապետ, օգնե՛ք՝ ժողովուրդը ազատվի Գարեգին Բ կաթողիկոսից, շատ մարդիկ վախենում են միանալ շարժմանը, նույնիսկ հոգեւորականներ, դուխ տվե՛ք նրանց»:
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս թեմաների վերաբերյալ իր տեսակետը հայտնել է, եւ այն չի փոխվել. «Եկեղեցին եւ պետությունն անջատ են, եւ պետությունը չպետք է խառնվի եկեղեցու գործերին: Ես համոզված եմ, որ վարչապետը չպետք է խառնվի եկեղեցու գործերին. ես այս դիրքորոշմանն եմ»,- ընդգծեց նա։
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



