ՀՀ 2016թ. բյուջեն կազմվել է այս տարվա բյուջեով նախատեսված ծրագրերը պահպանելու սկզբունքով
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայաստանի Հանրապետության 2016թ. պետական բյուջեն կազմվել է այն սկզբունքով, որպեսզի պահպանվեն նախորդ տարվա բյուջեով նախատեսված ծրագրերը: Այս մասին Ազգային ժողովի ֆինանսավարկաին և բյուջետային հարցերի և գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում ՀՀ 2016թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը: «Սա եղել է ընդհանուր մոտեցում բյուջեի նախագիծը կազմելու ընթացքում: Եղել են, իհարկե, որոշակի բացառություններ, որոնք, սակայն, գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտներին չեն վերաբերում»,- նշեց Սաֆարյանը:
Նա ընդգծեց, որ հաշվի են առնվել որոշակի գործոններ, մասնավորապես, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, իսկ այն ծրագրերի համար, որոնք մոտենում են ավարտին, 2016թ. ՀՀ պետական բյուջեով չեն հատկացվել:
2016թ. պետական բյուջեի եկամտուների մասով մուտքերը կկազմեն 1 տրիլիոն 183 միլիարդ դրամ, ծախսերը՝ 1 տրիլիոն 373 միլիարդ դրամ, իսկ դեֆիցիտը՝ 190 միլիարդ դրամ:



