Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայկ Հարությունյանը խորհուրդ է տալիս զբաղվել բիզնեսով արևային էներգետիկայի ոլորտում և իրացնել առկա ներուժը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Էներգետիկայի հայկական գործակալության հիմնադիր, ՀՀ էնեգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախկին փոխնախարար Հայկ Հարությունյանը հորդրում է բիզնեսով զբաղվել արևային էներգետիկայի ոլորտում: Մասնագետի խոսքով՝ Հայաստանում առկա է 464 հազար սեփական տուն և 20 հազար բազմաբնակարան շենք, որոնց տանիքներին կարելի է տեղավորել  արևային վահանակների մոտ 1500 մեգավատ հզորություն, այս պահին տեղադրվել է ընդամենը 4 մեգավատը: «Շուկան աճելու մեծ տեղ ունի, նոր ընկերությունների մուտքը շուկա ողջունելի է: Այստեղ մրցակցություն չկա, անհրաժեշտ է ընկերությունները համատեղ աշխատեն, որ ավելի մեծ շուկա գրավեն: Անպայման զբաղվեք այս ոլորտով, առանց մասնավոր սեկտորի մասնակցության այս ոլորտի զարգացումը կլինի սահմանափակ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Հայկ Հարությունյանը:

 

Նա նկատեց, որ այս հարցում պետությունը ևս ունի գործառույթ՝ ստեղծել պայմաններ, որ մասնավորը կատարի ներդրումներ, որը շատ լավ կատարել է, իսկ հաջորդիվ պետք է շարունակական կատարելագործի օրենսդրությունը: «Մենք վերջին տարիների ընթացքում բավականին լավ նախապայմաններ ենք ստեղծել այս ոլորտի զարգացման համար։ Ես շատ եմ հայտարարել, որ արևային էներգետիկայի համար ստեղծել ենք լավագույն օրենսդրությունը: Ներկայում որևէ խոչընդոտ չկա, որ ամեն ընտանիք ու բիզնես իր տանն ու աշխատանքային միջավայրում տեղադրի արևային վահանակներ և էլեկտրաէներգիա արտադրի իր կարիքների համար»,-ասաց մասնագետը՝ հավելելով, որ դրա համար ահռելի միջոցներ պետք չեն, այլ անհրաժեշտ է աշխատանքի ճիշտ կազմակերպում:

 

Իսկ մինչ արևային վահանակների կամ ջրատաքացուցիչների  տեղադրումը, Հայկ Հարությունյանը հորդորեց հաշվարկել էլեկտրաէներգիայի ամսական ծախսերը և դրանք կրճատելու ուղղությամբ քայլեր կատարել՝ իրականացնելով էներգախնայողության գործողություններ: Մասնավորապես, նա խորհուրդ տվեց օգտագործել էներգախնայող լամպեր: «Այսօր շուկայում պատկերն այլ է, ինչ երկու-երեք տարի առաջ էր: Ներկայում տեխնոլոգիաները շատացել են, ավելի մատչելի են դարձել»,-նշեց Հայկ Հարությունյանը:

 

Նրա խոսքով՝ ցանկալի է ընդհանրապես արգելել շիկացնող լամպերի ներմուծումը Հայաստան, քանի որ դրանք լրացուցիչ բեռ են, որոնց աշխատանքի օգտակար գործողության գործակիցը (ՕԳԳ) 10 անգամ ավելի քիչ է, քան լեդ լամպերինը:

 

Հայկ Հարությունյանն անդրադարձավ նաև բազմաբնակարան շենքների տանիքներին վահանակներ տեղադրելու անհրաժեշտությանը: Քանի որ այդ տանիքները մեծամասմբ շենքի բոլոր բնակիչների սեփականությունն են, կարելի է տանիքներում տեղադրվող արևային վահանակներից ստացված էլեկտրաէներգիան օգտագործել վերելակների աշխատանքի, բակային ու ընդհանուր տարածքների լուսավորման համար:

 

Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան ՀՀ–ի համար ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է. Փաշինյան «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում«ՀայաՔվե»-ն խստորեն դատապարտում է Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումըՌուս-ուկրաինական hակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել․ Թրամփ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 7-ին Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Եկատերինբուրգում գործող «Wildberries»-ի պահեստի վրա 18-ամյա տղան ընկել է լքված շենքի 20-րդ հարկից և ողջ է մնացելԱյսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն էԼույս չի լինելու Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով