Աշխարհի առաջնության Գերմանիա-Շվեդիա խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է
ՍՊՈՐՏ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության F խմբի երկրորդ տուրի Գերմանիա-Շվեդիա խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, այս մունդիալի մինչ այս եղած ամենադրամատիկ խաղերից մեկի լավագույն ֆուտբոլիստ ճանաչեց Գերմանիայի ազգային թիմից Մարկո Ռոյսը: Վերջինս խփեց «բունդեսմանշաֆթ»-ի առաջին գոլը և մասնակցեց ամբողջ խաղին:
Երկրորդ տուրում Գերմանիան առաջն հաղթանակը տոնեց ընթացիկ ԱԱ-ում: Գերմանիայի ազգային թիմը մունդիալի խմբային փուլի վերջին հանդիպումը կանցկացնի Հարավային Կորեայի հետ հունիսի 27-ին: Իսկ Շվեդիան կխաղա խմբի առաջատար Մեքսիկայի հավաքականի հետ: Երկու տուրերից հետո Մեքսիկան ունի 6 միավոր, Շվեդիան՝ 3, Գերմանիան՝ 3, Հարավային Կորեան միավոր չունի:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



