Բելգիա-Թունիս խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է
ՍՊՈՐՏՖուտբոլի աշխարհի առաջնության G խմբի Բելգիա-Թունիս խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, Բելգիա-Թունիս խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Էդեն Ազարը, ով այս խաղում երկու գոլի հեղինակ դարձավ:
Խմբային փուլի երկրորդ տուրում Բելգիան 4:1 հաշվով գերազանցեց Թունիսին: Այս խաղում դուբլի հեղինակներ դարձան Էդեն Ազարը և Ռոմելու Լուկակուն:
G խմբում Բելգիան հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 28-ին` մրցելով Անգլիայի հավաքականի հետ: Իսկ Թունիսը հաջորդիվ կխաղա Պանամայի հետ: Այս տուրից հետո Բելգիան նվաճեց փլեյ-օֆֆ-ի ուղեգիր, քանի որ երկու տուրերից հետո ունի 6 միավոր: Անգլիայի հավաքականն ունի 3 միավոր հունիսի 24-ին կմրցի Պանամայի հետ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



