Պատուհանը ջարդել են, մտել խանութ ու 25 հատ բջջային հեռախոս գողացել. կասկածյալներին բերման են ենթարկել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտակերտ քաղաքի բնակիչ, 37-ամյա Ա.Մ-ն հունիսի 20-ին հաղորդել էր ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ անհայտ անձը պատուհանը ջարդելու միջոցով մուտք է գործել Մարտակերտ քաղաքի Ազատամարտիկներ փողոցի թիվ 122 հասցեում տեղակայված իրեն պատկանող՝ Արթուր Մարդյան ԱՁ խանութ եւ գաղտնի հափշտակել 25 հատ տարբեր տեսակի բջջային հեռախոսներ:
Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում նշված գողությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 20-ամյա Ա.Ս-ին եւ Ն.Գ-ին:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



