Բակո Սահակյանը նոր նշանակումներ է արել Արցախում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի Հանրապետության nախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հունիսի 23-ին, հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Հարութ Մնացականյանն ազատվել է Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Բակո Սահակյանը հաստատել է Կառավարության մեկ այլ որոշում, համաձայն որի՝ Գագիկ Մարտիրոսյանը նշանակվել է Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում:
Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Քարվաճառ քաղաք եւ շրջվարչակազմի աշխատակիցներին ներկայացրել Գագիկ Մարտիրոսյանին` նրան մաղթելով արդյունավետ աշխատանք:
Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Հարութ Մնացականյանին նրա գործունեության համար:
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



