Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ստեփան Գրիգորյան. «Ռազմական գործողությունների հավանականությունը փոքր է». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում հայաստանյան վերլուծական շրջանակներում ակտիվ քննարկվում է, թե չի բացառվում պատերազմի վերսկսման հնարավորությունը: Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, սակայն, այս պահին նման վտանգ չի տեսնում: 

«Բոլորս հասկանում ենք, որ գործ ունենք անկանխատեսելի երկրի հետ: Բայց այս պահին վտանգ չեմ տեսնում երեք պատճառներով: Առաջինն այն է, որ Հայաստանում կա իշխանություն, որը լեգիտիմ է: Ալիևը հասկանում է, որ եթե «ավանտյուրայի» գնա, Հայաստանը հակահարված կտա, իսկ Նիկոլ Փաշինյանը ոչ ոքի չի լսի, կգնա մինչև վերջ: 2016 թվականի ապրիլին մեր զորքերը հակահարված տվեցին, բայց քանի որ Սերժ Սարգսյանն անկախ չէր, դրսից իր վրա ճնշում գործադրեցին, ու ինքն առաջ չգնաց: Նիկոլ Փաշինյանն այդ խնդիրը չունի: Եթե Ադրբեջանը սադրանքի գնա, հստակ պատժիչ գործողության կդիմի, և ո՛չ Պուտինը, ո՛չ Թրամփը չեն կարողանալու կանգնեցնել: Իսկ կարևորն այն է, որ սա հասկացել է նաև Ալիևը, և, ըստ այդմ, «ավանտյուրայի» չի գնա»,-«Փաստ»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Ստեփան Գրիգորյանի խոսքով` երկրորդ հանգամանքը կապված է Հայաստանի միջազգային ռեյտինգի հետ. «Հայաստանի ռեյտինգն աճում է. դուրս գալ մի երկրի դեմ, որտեղ լուրջ փոփոխություններ են կատարվում, որտեղ պայքար է սկսվել կոռուպցիայի դեմ, դժվար կլինի: Ալիևը դա էլ է հասկանում: Երրորդը Ռուսաստանի գործոնն է: Եթե ուշադիր հետևենք ՌԴ պաշտոնյաների հայտարարություններին, կտեսնենք, որ բոլորն, առանց բացառության, Ադրբեջանին զգուշացնում են` «իրավունք չունես գնալ ապակայունացնող քայլերի, քանի որ Հայաստանում լուրջ փոփոխություններ են, պետք է սպասենք, հետո կխոսենք»: Այս փուլում Ռուսաստանի գործոնը շատ դրական է: Ռուսաստանի համար ևս ձեռնտու չէ արագացնել գործընթացը, մենք իրենց ռազմավարական գործընկերն ենք, և իրենք ուզում են հասկանալ` վերջնական ո՞ւր է գնում Հայաստանը: Ադրբեջանը հասկանում է նաև Ռուսաստանի հայտարարությունները, որ ՌԴ-ն չի ողջունի «ավանտյուրան»: Այս երեք գործոնները թույլ չեն տա, որ իրավիճակն ապակայունացնելու գործողություններ լինեն` Ադրբեջանը մեծ ուժերով հարձակվի»:

Քաղաքագետը շեշտեց` այդուհանդերձ` մենք պետք է հասկանանք, որ գործ ունենք անկանխատեսելի երկրի հետ. «Համոզված լինելով` այնուամենայնիվ, պետք է զգույշ լինել, որովհետև կարող են ամեն ինչի գնալ: Հավանականությունը փոքր է, որ Ադրբեջանը ռազմական գործողությունների կդիմի, բայց զգույշ լինել պետք է»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հռետորաբանությանը, վերջին մի քանի օրերին հնչած հայտարարություններին, Ստեփան Գրիգորյանն ընդգծեց` պետք է հասկանալ, որ Ադրբեջանում իշխանությունը չի փոխվել:

«Նույն իշխանությունն է, և նույն հռետորաբանությունը պետք է լինի`«մենք պատրաստ ենք, շուտով կվերցնենք հողերը»… Նման ավտորիտար ռեժիմներում պրոպագանդիստական մեքենան դեր ունի: Ադրբեջանի ներկա հռետորաբանության մեջ զարմանալի ոչինչ չկա: Բացի այդ, հաճախ հայտարարություններն ուղղված են իրենց ներքին լսարանին: Պետք է ուշադիր հետևենք, բաց չթողնենք այն պահը, երբ իրենց հռետորաբանությունը մեզ ուղղված կլինի, բայց վերջին հայտարարություններն ուղղված են իրենց լսարանին»,-նշեց նա:

Քաղաքագետի խոսքով` Հայաստանի միջազգային վարկանիշի բարձրացման տեմպը պահելու մի քանի ուղղություններ կան:

«Պետք է աշխատել և՛ Ռուսաստանի, և՛ ԵՄ-ի, և՛ ԱՄՆ-ի, և՛ Չինաստանի հետ: Արդեն եղել են այցելություններ ՌԴ, Վրաստան, այց է նախատեսվում նաև Բրյուսել: Բայց գլխավոր քայլը կոռուպցիայի դեմ սկսված լուրջ պայքարն է` այդ պայքարի մասշտաբայնությունը պետք է պահպանել: Լրջագույն գործընթաց է, որը հետաքրքրում է աշխարհին: Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանը կդարձնի գրավիչ բոլորի համար: Մարդիկ հասկանում են, որ Հայաստանն ավելի հետաքրքիր է դառնում, ավելի բաց է աշխարհի համար: Հայաստանը դառնում է խաղացող, ունի իշխանություն, որը դինամիկ է և պայքարում է կոռուպցիայի դեմ`օրենքի գերակայության համար: Ներքին բարեփոխումները շատ ավելի ուժեղ կազդեն մեր ռեյտինգի վրա»,-եզրափակեց նա: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Տեղի է ունեցել Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հեռախոսազրույցը Հետաքրքիր կլինի իմանալ պետական բյուջեից արված «անօրինական ծախսերի» ընդհանուր չափը. Աննա ԿոստանյանԱդրբեջանը վճռականորեն դատապարտում է անհայտ անձանց կողմից ՌԴ-ում մեր դեսպանության հյուրատան առջև մեր երկրի դեմ ուղղված uադրիչ բնույթի պատկերների տեղադրումը. Ադրբեջանի ԱԳՆ Խաղաղություն բոլորս ենք ուզում, բայց այն պիտի հիմնված լինի գործուն երաշխիքների վրա. Անուշ ՄիրզոյանԻսրայելի ՊԲ-ն ավիահարվածներն է հասցրել Լիբանանին Ադրբեջանի իշխանությունները բոլոր հնարավոր ճանապարհներով առաջ են քաշում Արևմտյան Ադրբեջանի թեզը. Արեգ ՍավգուլյանԱյսօրվա քաղհասարակությունը, ցավոք, միայն ծառայություններ է մատուցում. Անահիտ ԱդամյանՀրշեջ-փրկարարները մարել են «ՋՐՎԵԺ» անտառպարկում բռնկված հրդեհը Հայաստանում օր օրի քաղաքական հայացքներով հետապնդվողների թիվը գնալով աճում է. Արմեն ՄանվելյանԼոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում հրատապ ծրագրեր կիրականացվեն Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Ծեծկռտnւք՝ «Ֆեներբախչե»-ի ֆուտբոլիստների և «Լիոն»-ի մարզչի միջև (տեսանյութ) Որպեսզի իմ տնից Վանաձորի չեղած հատակագիծը չգտնեն ու դատեն, արդարադատությունը պետք է լինի. Ասլանյան Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու «Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը Քաղաքականությունն անձնական հաշիվներ պարզելու հարթակ չէ. սա ինձ համար կարմիր գիծ է. Իրինա Յոլյան USS Theodore Roosevelt ավիակակիրը առնվազն յոթ ամսով կտեղակայվի Մերձավոր Արևելքում Ձեր իշխանության օրոք՝ 2018-2025 թթ. ոչ մարտական պայմաններում 427 զինվոր է մահացել. Անուշ Միրզոյան Մալարիայի վարակից Ֆրանկֆուրտի օդանավակայանի աշխատակիցներ են մահացել Հայաստանում բացվել է տարածաշրջանում եզակի ջերմոցային համալիր25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել Հրդեհ Երևան քաղաքի Արցախի պողոտայում. յոթ մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր Ձեր ցուցամատը ձեզ պահեք, Մեհրիբան Ալիևայի ծննդյան օրը նվեր արեցիք՝ բանտարկեցիք Արցախի նախագահին. Էդգար Ղազարյան Վայոց ձորի մարզի Ռինդ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ Ռուսաստանը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Մոսկվայում Ռումինիայի դեսպանության աշխատակցին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և այլ ծրագրերի իրականացումն ապահովելու համար կհատկացվի 1,174.7 մլն դրամ Թվերի հետևում իրականությունը կարող է բոլորովին այլ լինել․ իշխանության նոր PR-ըՌԴ-ն Հայաստանին շարունակում է համարել եղբայրական երկիր, հետևաբար մենք չենք կարող անտարբեր մնալ այնտեղ տեղի ունեցող քաղաքական գործընթացների նկատմամբ. Զախարովա Օմանի ափերի մոտ արկով հարվածել են նավթատար տանկերի Հետապնդումներով ու ապօրինություններով Ալիևի ծրագրերը չեք իրականացնելու․ դրա համար ենք մենք այստեղ. Էդգար ՂազարյանՀնդկաստանի հյուսիսում ուսումնական ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է օդաչու Փաշինյանի իշխանության նոր իրականությունըՆունչակու. ինչպես թագավորի «արգելքը» ստիպեց ինքնապաշտպանության նոր միջոց ստեղծել. «Փաստ»Հայաստանը Լեհաստանում ռազմական կցորդ կունենա Մեծ Բրիտանիայում աշխարհում առաջին անգամ ուղեղի ուռուցքը հեռացվել է արհեստական բանականության օգնությամբ Չինաստանի ԱԳ նախարարությունը նշել է Ճապոնիայի հետ հարաբերություններում առկա դժվարությունները ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ բյուջեում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 օգոստոսի). Ինը բալանոց երկրաշարժ, հրդեհ «Օստանկինո» հեռուստաաշտարակում. «Փաստ»Ներկայում չին-ճապոնական հարաբերությունները բախվում են լուրջ դժվարությունների. Չինաստանի ԱԳՆ Ի՞նչ է թաքնված Փաշինյանի հայտարարությունների հետևումՄեր հազարամյա պատմության մեջ որևէ իշխանություն կաթողիկոսին չի դատել. Մենուա ՍողոմոնյանԱնկախության 35–ամյակի տոնակատարությունների համար 1.3 մլրդ դրամ կհատկացվի Ո՞ւր են տանում անշարժ գույքի շուկայի նոր «բումի» սուր կողմերը. «Փաստ»Որքա՞ն են արևային վահանակները ծառայում, հաճա՞խ են դրանք փչանում, և ի՞նչ անել դրանց հետ հետո Իրանի խորհրդարանի նախագահը ողջունել է Չինաստանի հայտարարությունը Սամվել Գրիգորյանը` ոսկե մեդալակիր Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք ՉալաբյանԱրարատի մարզում՝ Մարմարաշենում, 35-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել 62-ամյա հետիոտնին․ վերջինը հիվանդանոցում մաhացել է ԱՄՆ զինվորականները կվճարեն 2,2 միլիարդ դոլար հինգ բազայում միջուկային ռեակտորների կառուցման համար Փաշինյանը փրկում է իրեն, իսկ վճարում է Հայաստանը. երեք պատճառ, երեք սցենար. «Փաստ»Ucom-ը նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ներկայացնում է «Unity վերադարձ դպրոց» հատուկ առաջարկը