Մեսին Մունդիալից հետո կարող է հեռանալ Արգենտինայի հավաքականից
ՍՊՈՐՏ
Ֆուտբոլի Արգենտինայի ազգային թիմի ավագ Լիոնել Մեսին կարող է Մունդիալից հետո ավարտել կարիերան հավաքականում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հնարավոր է Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունից հետո Արգենտինայի ազգային հավաքականի կազմում ելույթներն ավարտեն Էվեր Բանեգան, Սերխիո Ագուերոն, Լուկաս Բիլիան, Անխել դի Մարիան, Մարկոս Ռոխոն ու Խավիեր Մասկերանոն: Հավաքականում ելույթները կարող են ավարտել նաև Լիոնել Մեսին և Գոնսալո Իգուաինը:
Դեռևս 2016 թվականին, երբ Արգենտինան Կոպա Ամերիկայի եզրափակչում պարտվեց Չիլիի ընտրանուն, Մեսին 7 ամսով հեռացավ հավաքականից, այնուհետև կրկին վերսկսեց ելույթներն ազգային ընտրանու կազմում՝ օգնելով Արգենտինային 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ուղեգիր նվաճել:
1
Սյունիքում կինը դիմել է ոստիկաններին և հայտնել, որ գողացել են իր 6 անչափահաս երեխաներին
2
Ովքե՞ր են ԱՄՆ–ից արտաքսված հայերը
3
Փոփոխություններ ID քարտերի հետ կապված
4
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
5
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո



