Միկրոավտոբուսում գրպանահատը «թռցրել է» 59-ամյա կնոջ դրամապանակը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 21-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երեւանի Րաֆֆու եւ Սեբաստիայի փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 38-ամյա Գեղամ Վ.-ին:
Ոստիկանությունից հայտնում են, որ նրա մոտից հայտնաբերվել է դրամապանակ, որի մեջ եղել է 20.000 դրամ, բանկային քարտ եւ այցեքարտեր:
Գեղամ Վ.-ն տվել է խոստովանական բացատրություն, որ նույն օրը, ժամը 18.20-ից 18.30-ն ընկած ժամանակահատվածում, դրամապանակը գողացել է թիվ 37 երթուղու միկրոավտոբուսի սրահում՝ անհայտ անձի պայուսակից:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ տուժողը 1959 թ. ծնված Մարիամ Ա.-ն է:
Կատարվում է քննություն:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



