Երևան, 28.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադայի գլխավորած պատվիրակությանը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, բարձր գնահատելով Ճապոնիայի կառավարության կողմից ցուցաբերվող աջակցությունը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ուղղությամբ` նախարար Արթուր Խաչատրյանը հույս է հայտնել, որ հայ-ճապոնական համագործակցությունը կշարունակվի և կընդլայնվի: Նշելով, որ Հայաստանի համար հետաքրքրական և օգտակար կարող է լինել ճապոնական փորձը գյուղատնտեսության ոլորտի տարբեր ճյուղերում` նախարարը միաժամանակ ընդգծել է, որ հայկական կողմը բաց է փոխգործակցության յուրաքանչյուր առաջարկի համար:

 

Այնուհետև նախարարը հյուրերին ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության ոլորտի ներկա վիճակը, առաջնահերթություններն ու ընթացիկ ծրագրերը: Մասնավորապես, նշվել է, որ ներկայումս պետության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են փոքր գյուղացիական տնտեսությունները, որոնք ապահովում են գյուղատնտեսական արտադրանքի մեծ մասը:

 

Գյուղատնտեսության ոլորտի հետագա զարգացման համար նախարարը կարևորել է նաև չմշակվող գյուղատնտեսական հողատարածքները շրջանառության մեջ ընդգրկումը, նորագույն տեխնոլոգիաների ներդրումը, գյուղտեխնիկայի պարկի վերազինումը, ֆերմերների միավորումն ու կոոպերատիվների ստեղծումը, ինչպես նաև օրգանական գյուղատնտեսության խթանումը:

 

Ոլորտի զարգացման կարևորագույն բաղադրիչների թվում նախարար Արթուր Խաչատրյանը մատնանշել է նաև բարձրարժեք գյուղմթերքի արտադրության կազմակերպումն ու արտահանման դիվերսիֆիկացիայի անհրաժեշտությունը: Նախարարը կարևոր է համարել նաև ոլորտում երիտասարդ կադրերի ներգրավումը:

 

Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան իր հերթին մի շարք առաջարկներ ներկայացրեց Հայաստանում գյուղատնտեսությնա ոլորտի հետագա զարգացման ուղղությամբ: Մասնավորապես, առաջարկ հնչեց ուսումնասիրել «Մեկ գյուղ, մեկ արտադրանք» ծրագրի իրականացման հնարավորությունը, որը Ճապոնիայում բարեհաջող ընթացք է ունեցել:

 

Հանդիպման ընթացքում առանձին անդրադարձ է կատարվել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) կողմից Հայաստանում իրականացվող աշխատանքներին, որոնց շրջանակում տրամադրվել է անհատույց դրամաշնորհ տեխնիկական միջոցների, սարքավորումների և ծառայությունների ձեռքբերման համար:

 

Քննարկվել է նաև հայկական գյուղմթերքի, մասնավորապես վերամշակված արտադրանքի արտահանման հնարավորությունը դեպի ճապոնական շուկա:

 

Ինձ համար այս իշխանության կողմից ընդունված հիշատակի օրը ընդունելի չէ․ հերոսի մայր Վարորդներին կոչ է արվում երթևեկելիս լինել առավել զգոն․ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ Մենք որևէ իշխանության թույլ չենք տալու անարգել մեր որդիների հերոսական գործըԲայդենը կոչ է արել ամերիկացիներին Թրամփի դեմ դուրս գալ Արած գործը ոչինչ է, եթե կորսված են հոգևոր ուժն ու բարոյական արժեքները․ Նազիկ Ավդալյան ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն ու Լիտվայի ԱԳՆ կանցլերը քննարկել են Հարավային Կովկասում զարգացումները Ուկրաինայի խնդրով իրադարձությունները շատ լավ են զարգանում. Թրամփ Թրամփը և Ահմեդ ալ-Շարաան հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային և միջազգային կայունությանը նպաստող երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցեր Սպասվում է ձյուն․ եղանակն՝ առաջիկա օրերին Խոնարհվում ենք հանուն Հայրենիքի պաշտպանության զոհվածների հիշատակի առաջ․ ՄԻՊ Կարգալույծ է հռչակվել Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը UFC-ն թարմացրել է թեթև քաշային կարգի մարտիկների վարկանիշային աղյուսակը UFC 324 մրցաշարից հետո․ Արման Ծառուկյանը կորցրել է առաջատարի դիրքը Հունվարի 28-ի գիշերը և առավոտյան ժամերին ճանապարհներին կձևավորվի մերկասառույց Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ բժիշկները պայքարում են վարորդի կյանքի համար Աշխատանքի և սոցիալական հարցերի պատասխանատու, դու գո՞հ ես քո աշխատանքից․ Հրայր ԿամենդատյանԱղքատը վճարում է հարուստի առողջության համար․ պարտադիր ապահովագրության խերը․ ՀայաՔվե հիմնասյուներ «Փյունիկը» հաղթել է «Ալ Իթիֆակին»․ ոչ-ոքի խաղացել Լատվիայի չեմպիոն «Ռիգայի» հետ Ինչ են հորինել Եկեղեցու դեմ Ստրասբուրգում. իշխանության վտանգավոր թեզը ընտրություններին ընդառաջԱրարատյան դաշտի հարակից ճանապարհներին խիտ մառախուղ է․ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ «Ատլետիկի» կիսապաշտպան Նիկո Ուիլյամսը կարող է բաց թողնել ԱԱ-2026-ը Համասը ցանկանում է պահպանել ոստիկանության դերը Գազայում՝ բանակցությունների նախաշեմին Հունվարի 27-ի կապակցությամբ Արարատ Միրզոյանը ծաղիկներ է խոնարհել Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանի դիմաց կանգնեցված խաչքարի մոտ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք է բերվել համաձայնություն՝ Ադրբեջանի տարածքով հեղուկ գազի և բիտումի երկաթուղային փոխադրման մասին․ Գևորգ Պապոյան Ռուսական էներգետիկ ռեսուրսներից հրաժարվելը ինքնաuպանություն է. Ֆիցո Արմավիր քաղաքում գործող ավտոտեխսպասարկման կետերից մեկում հրդեհ է բռնկվել «Chevrolet Volt»-ում Ծաղկաձորի ճոպանուղու կայանատեղիում բախվել են «Toyota Land Cruiser Prado»-ն և «Mercedes»-ը․ հրապարակը պատված է եղել մերկասառույցով Ապրում էինք մեքենայում, տուն չունեինք. Արման Ծառուկյանը պատմել է մանկության դժվարին տարիների մասին «Գողություն հայկական ձևով» ֆիլմը հեռանում է մեծ էկրաններից «Արցախի կանչ» հուշահամալիրը մեր կորուսյալ շիրիմների մարմնավորումն է, որն անտեսվեց իշխանության կողմից Բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը․ 4 վիրավորներից մեկը Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գորիսի գրասենյակի ղեկավարն էԹուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ծովակալ Բրեդ Քուփերի հետ հետ տարածաշրջանային հարցեր է քննարկել Դիվանագիտական լեզվով պարզ ակնկալիք է, որ վերջ տրվի Հայ Եկեղեցու նկատմամբ արշավին. Գևորգ Դանիելյանը՝ ԵԽԽՎ բանաձևի մասին Հայաստանը Ադրբեջանի տարածքով հեղուկ գազ և բիտում կներկրի. Պապոյան ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Արարատի մարզերում ԱՄՆ–Իրան լարվածությունը կրկին հասել է վտանգավոր կետի Վրաստանում աշակերտներին եւ մանկավարժներին կարգելեն օգտվել հեռախոսներից դասի ժամանակ Արդյոք բանակցո՞ւմ եք Ադրբեջանի հետ գերիների ազատ արձակման համար. Արմեն Գևորգյանի հարցը՝ ԵԽ գլխավոր քարտուղարին Յուլյա Տիմոշենկոն Ռուսաստանում հեռակա կարգով ձերբակալվել է Խիտ մառախուղ, դժվարանցանելի ճանապարհներ․ ի՞նչ իրավիճակ է Արագածոտնում խոշոր վթարից վիրավորներից 3–ին տեղափոխել են Երևան, 3–ին՝ Աշտարակ, ևս 4–ը Թալինում են 10 քաղաքացի հոսպիտալացվել է բուժկենտրոններում, ունենք ծանր դեպքեր. Ավանեսյանը՝ Թալին-Բազմաբերդ ճանապարհի վթարի մասին Թեհրանից Երևան չվերթեր են չեղարկվել «Համասն» իր ոստիկանության համար դեր է փնտրում Գազայում զինաթափման բանակցություններից առաջ․ Reuters Կառավարությունը պատրաստվում է մայիսին ոչ աշխատանքային օր սահմանել Հայրենիքի համար զոհվածների հիշատակը պահելու միակ ճիշտ ճանապարհը Ուժեղ Հայաստան կառուցելն է. «Մեր ձևով» շարժումՏեղի է ունենում ուժերի վերաբաշխում, Հայաստանն էլ հայտնվել է դրա կիզակետում․ Ավետիք ՉալաբյանԿառավարությունը նախատեսում է մայիսի 4-ը հայտարարել ոչ աշխատանքային օր Օր օրի ուժեղացող մեր շարժումը գրավում է տարբեր ուժերի ուշադրությունը. Մարիաննա ՂահրամանյանԻ՞նչ կլիներ, եթե Երկիրը կրկնակի մեծ լիներԽաղաղության գինը. Հայաստանը վճարեց մարդկային կյանքերով, տարածքներով և ազգային արժանապատվությամբ