Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արյունաբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սամվել Դանիելյանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Երևանի Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան Սամվել Դանիելյանը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ  ՀՀ առողջապահության նախարարությունից:

 

«Տնօրենի փոփոխությունը պետք է դիտարկել համակարգային բարեփոխումների շրջանակում: Այդպիսի փոփոխություններ շարունակվելու են նաև այլ բուժհաստատություններում:  Փոփոխությունը կատարվել է օրենքի տառին համապատասխան կերպով»,-հիմնավորեցին նախարարությունից:

 

Մամուլում լուրեր էին շրջանառվում, թե  Արյունաբանական կենտրոնի աշխատակիցները հավաքվել և նոր տնօրեն են նշանակել արյունաբան Երվանդ Հակոբյանին: «Արմենպրես»-ն այս առթիվ զրուցեց նաև կենտրոնի փոխտնօրեն Նատա Մելքիկյանի հետ:

 

«Դա նշանակում չի եղել, այլ պարզապես քննարկում, ցանկություն՝ նշանակելու Երվանդ Հակոբյանին: Քննարկումը եղել է շատ փոքր շրջանակով, որը չի արտահայտել ողջ անձնակազմի տեսակետը: Անցկացվել է քվեարկություն, որը կարծում եմ՝ սխալ էր: Ես ասացի՝ եթե նույնիսկ քվերակություն է լինում, ապա գոնե ողջ անձնակազմը պետք է քվեարկի: Դա օբյեկտիվ չի եղել»,-ասաց փոխտնօրենն ու հավելեց, որ նման քննարկումը եղել է նախքան նոր տնօրենի՝ Սամվել Դանիելյանի նշանակման մասին իմանալը:

 

Մելքիկյանը նշեց՝ Սամվել Դանիելյանի հետ ընդհանուր լեզու են գտել, և ամեն հարց լուծված է:

 

Նույն կենտրոնի աշխատակից, արյունաբան Անահիտ Զախարյանը նշեց՝ ինքը նախկինում երկար տարիներ աշխատել է Սամվել Դանիելյանի հետ, նրա նշանակվելուն դեմ կամ կողմ լինելու հիմքեր չունի: «Ինչու՞ պիտի դեմ լինեմ մի մարդու նշանակմանը, ում հետ կողք կողքի աշխատել եմ երկար տարիներ և շատ եմ հարգել նրան»,-եզրափակեց նա:

 

Քանի որ Սամվել Դանիելյանը Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է, հետևաբար առաջիկայում սահմանված կարգով կանցկացվի տնօրենի ընտրության մրցույթ: Ցանկացած նոր տնօրեն ընտրվում է մրցույթով՝ ՀՀ կառավարության սահմանած ընթացակարգով:

 

Արյունաբանական կենտրոնի նախկին տնօրենն էր Սմբատ Դաղբաշյանը: Նա կենտրոնը ղեկավարում էր 2001 թվականից:

 

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Տիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Ի գիտություն հասարակության Հուսով եմ, որ այս ձևաչափում մեզ կհաջողվի խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունը. Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահին Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին Կարծում եմ՝ Փիթ Հեգսեթը լավագույններից մեկն է․ Թրամփ Իրանը պահանջել է փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ–ի և Իսրայելի նավերի համար. ԶԼՄ Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվելԳրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ ՂազինյանԿրկնվող թատերական դիվանագիտություն․ Իրանի խորհրդարանի խոսնակը զգուշացրել է Իրանի վրա լայնածավալ հարձակման մասին Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ ԵկեղեցուԲարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿԹուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը մտադիր են ռшզմական դաշինք ստեղծել Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան ՀՀ–ի համար ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է. Փաշինյան «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում«ՀայաՔվե»-ն խստորեն դատապարտում է Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումըՌուս-ուկրաինական hակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել․ Թրամփ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 7-ին Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Եկատերինբուրգում գործող «Wildberries»-ի պահեստի վրա 18-ամյա տղան ընկել է լքված շենքի 20-րդ հարկից և ողջ է մնացելԱյսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն էԼույս չի լինելու Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա