Դեսպան Արտաշես Թումանյանն այցելել է Իրանի «Սադիդ» արդյունաբերական խմբի երկու ձեռնարկություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը նոյեմբերի 2-ին այցելել է «Սադիդ» արդյունաբերական խմբի երկու ձեռնարկություններ, որոնք թողարկում են գազատարների և նավթամուղերի կառուցման համար նախատեսված տարբեր տրամաչափի խողովակներ, ինչպես նաև տարբեր հզորության հողմաէլեկտրակայաններ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հե տ կապի վարչությունից, ՀՀ դեսպանը ծանոթացել է արտադրական գործընթացներին:
Այցի ընթացքում դեսպան Թումանյանը «Սադիդ» ձեռնարկություն տնօրինության հետ քննարկել է երկկողմ տնտեսական հարաբերությունների շրջանակներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



