Երևան, 22.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վարչական տուգանքների վճարման գործում խախտումների պատճառով պետությանը 606 մլն դրամի վնաս է հասցվել. 6-րդ քրգործն է հարուցվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 ՀՀ գլխավոր դատախազությունում շարունակվում են խորությամբ ուսումնասիրվել ՀՀ վերահսկիչ պալատի կողմից ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում իրականացված՝ 2016-2017թթ. ընթացքում պետա­կան բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտ­քերի ապահովման և սեփականության կառավարման նկատմամբ վերահսկո­ղության արդյունքներին վերաբերող հաշվետվությունը, դրան կից ներկայացված՝ արձանագրված խախտումները հիմնավորող լրացուցիչ նյութերն ու փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի կողմից հարուցվել է հերթական քրեական գործը: Այս մասի տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Մասնավորապես՝ պարզվել է, որ 2016-2017թթ. ընթացքում ավտոմեքենաների մի շարք սեփականատերեր, այդ թվում տաքսի ծառայություն մատուցող ընկերություններ, որոնք հանդիսանում են ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների սուբյեկտ, խաբեության եղանակով խուսափելու համար վճարել վարչական տուգանք­ները, ապացույցներ են ներկայացրել այն մասին, որ խախտումները կատարվել են գույք կամ եկամուտներ չունեցող թվով 89 ֆիզիկական անձանց կողմից: Ելնելով այս տվյալներից՝ ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության աշխատակիցներն ավելի քան 40 հազար խախտում­ների համար նշանակված տուգանքների գումարները, որը կազմում է 375.527.825 ՀՀ դրամ, արձա­նագրել են գույք կամ եկամուտներ չունեցող այդ ֆիզիկական անձի անվամբ: Իսկ ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության աշխատակիցներն այդ խախտումների համար վարչական ակտերով գումարների բռնագանձման վերաբերյալ կատարողական վարույթներն ավարտել են պարտապանի կողմից գույք կամ եկամուտներ չունենալու հիմքով: 

Փաստացի պետական ծառայություն իրականացնող պատասխանատու պաշտոնատար անձինք, շուրջ 2 տարի շարունակ 89 ֆիզիկական անձի անվամբ ձևակերպելով տասնյակ հազարավոր վարչական իրավախախտումներն ու կատարողական վարույթները, ծառայության նկատմամբ դրսևորել են անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունք, չեն կատարել կամ ոչ պատշաճ են կատարել իրենց պարտականությունները: Նշված բոլոր գործողությունների արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս: 

Նկատի ունենալով, որ այդ գործողություններում առերևույթ առկա են խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերով վնաս պատճառելու, ինչպես նաև ծանր հետևանք առաջացրած պաշտոնեական անփութության հանցագործությունների հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի որոշմամբ նշված փաստերով ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որը  նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: 

Նշված ուսումնասիրության արդյունքում սա հանցագործությունների նույն հատկանիշներով ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվող թվով 6-րդ քրեական գործն է: Ավելի վաղ տեղեկացվել է, որ ՃԵԿ կանոնների խախտման համար վարչական տուգանքների վճարման ապահովումն անհնարին դարձնելու հանցավոր մեխանիզմների կիրառման փաստերով հարուցվել և քննվում են ևս 5 քրեական գործեր, որոնցով պետությանը պատճառված վնասը կազմել է ավելի քան 231մլն դրամ (հարուցված բոլոր քրեական գործերով՝ ընդհանուր ավելի քան 606 մլն դրամ): 

 Ինչպես ՀՀ գլխավոր դատախազությունում շարունակվող՝ պետական շահերի խախտման փաստերն ի հայտ բերելուն ուղղված ուսումնասիրությունների, այնպես էլ ՀՀ ՀՔԾ վարույթում գտնվող վերոնշյալ քրեական գործերի նախաքննության շրջանակներում դատախազական ներգործության համապատասխան միջոցներ են կիրառվում վերոնշյալ ոլորտում հանցավոր դրսևորումների, կազմակերպաիրավական և այլ բնույթի խախտումների ողջ ծավալը, դրանցում ներգրավված անձանց, այդ թվում նաև իրավասու պետական ծառայողների ամբողջական շրջանակը պարզելու, նրանց գործողություններին անհրաժեշտ իրավական գնահատական տալու, ինչպես նաև հետագայում դրանք բացառելու նպատակով: 

Այս շրջանակներում, ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ գլխավոր դատախազ Արթոր Դավթյանը գրությամբ դիմել է ՀՀ Արդարադատության նախարարին և ՀՀ Ոստիկանապետին՝ ուսումնասիրությունների արդյունքում բացահայտված իրավախախտումներին նպաստող գործոնները վերացնելու, այդ նպատակով համապատասխան իրավական ակտերում փոփոխություններ կատարելու և անհրաժեշտ այլ միջոցները ձեռնարկելու առաջարկով:   



Միայն փողոցային պայքարով և ԱԺ կեղծված ընտրությունները չընդունելով հնարավոր է փրկել հայրենիքը. Սուրենյանց Այս աշխարհի առաջնությունը կարող է վերջինը լինել ինձ համար. Կուրտուա Որտեղ է հայտնաբերվել ջրահեղձ եղած երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնելԱդրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ Հայտնաբերվել է որոնվող 13-ամյա աղջնակի մարմինը Գյումրիից Մոսկվա թռչող ուղևորատար ինքնաթիռը տվել է ընդհանուր արտակարգ իրավիճակի ազդանշան և իջել է 3000 մետր բարձրության վրա Հայաստանի կանանց թենիսի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել՝ 17 տարվա դադարից հետո վերադառնալով II խումբ Սպասվում է առանց տեղումների եղանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը հայտարարել է հրաժարականի մասին Կինը մոռшցել է երկու ամսական որդուն արևի տակ՝ մшնկшսшյլակում. երեխային տեղափոխել են հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է միջին ծшնրությшն 3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ Իրազեկում. գործարկվելու են էլեկտրաշչակներ 34 միլիոն եվրո՝ ձախողումները քողարկելու համար. ո՞ւր հասցրին հայկական արտահանումը Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցման և մատակարարման համաձայնագիր է ստորագրվել «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր Քաղաքական հետապնդման տակ գտնվող անձանց թիվը մի քանի տասնյակով չի սահմանափակվում. Աբրահամյան Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները Կինը գինի խմելուց հետո ընկել է կոմայի մեջ և մահացելԵրևանում «Tesla» է այրվել Ո՞ւր կորավ 1988-ի միասնական և հայրենասեր հայ ժողովուրդը․ Լիլիթ ԱրզումանյանՄբապեն նշել է աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներին Այն մասին, թե ինչպիսի լեգիտիմության ճգնաժամ է առաջացել գործող վարչախմբի համար. Ավետիք ՉալաբյանԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Տեմպը բավականին լավն է, կարևորը պահպանելն է և մեր նշած ժամկետներում ավարտելը. Ավինյանը՝ Կիևյան կամրջի մասին Իրանի դեմ ռшզմական գործողությունները Պենտագոնին արժեցել են 40 միլիարդ դոլար. CNN ԱՄՆ-ն ակնկալում է, որ Իրանի հետ բանակցությունները կշարունակվեն հունիսի 22-ի գիշերը Հայտնաբերվել է կախարդական տախտակ, որը պարունակում է հին անեծքներ Երկրաշարժ՝ Իջևանից 20 կմ հյուսիս-արևմուտք 3 քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 5 քաղաքացու վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն՝ Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի մասին Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավորՎթար է․ ջուր չի լինելու ԱԱ-2026. Իսպանիան, Եգիպտոսը հաղթեցին, Բելգիան, Իրանը, Ուրուգվայը և Կաբո Վերդեն չպարզեցին հաղթողին Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի տարածքում բախվել են մարդատար «Գազելը» ու «Զիլ» բեռնատարը․ կա 1 զnh, 11 տուժած Արեգակի վրա տեղի է ունեցել հզոր բռնկում Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ. Ռումինիայի հայոց թեմՀայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը միջազգային մրցումներում կներկայանա նոր մարզահագուստովՈւկրաինան թույլ չի տա, որ ուրիշները թելադրեն իր պատմությունը. Սիբիգա Բժիշկը զգուշացրել է զկռտոցի վտանգի մասին Ֆրանսիան շոգի կարմիր մակարդակի ներքո. երկրի գրեթե կեսը՝ ծայրահեղ ջերմաստիճանների գոտում էՀորդանանում ինը տարվա մորատորիումից հետո կախաղան են բարձրացրել մահապատժի դատապարտված վեց անձանցTasnim. Իրանը կդադարեցնի ցանկացած բանակցություն, եթե Իսրայելը չհեռանա ԼիբանանիցՈւշադրություն չենք դարձնում ամերիկյան uպառնալիքներին, նրանք ավելի լավ է զգույշ լինեն իրենց հայտարարություններում. ՂալիբաֆԻսպանիայի վարչապետի կնոջը արգելել են լքել երկիրը. նրան կոռուպցիոն գործով մեղադրանք են առաջադրելՉավին կիսվել է Լիոնել Մեսսիի հետ առաջին համատեղ մարզումների հիշողություններով Մեկ գեն՝ տարբեր ախտորոշումներ. գիտնականները գտել են հոգեկան խանգարումների ընդհանուր մեխանիզմներըԻլոն Մասկը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին բնակիչներին գումար բաժանել Իրանական պատվիրակությունը բողոք է հայտնել ամերիկյան կողմին՝ Թրամփի նոր սպառնալիքների կապակցությամբ. Press TVGoal-ը ներկայացրել է ԱԱ պատմության լավագույն ֆուտբոլիստներին Լեհաստանում աերոզոլների արտադրության գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. իրականացվել է աշխատակիցների և բնակիչների տարհանում