Հայտնի է ՉԼ Ալաշկերտ-Սելթիկ զույգի պարտվողի մրցակից զույգը Եվրոպայի լիգայում
ՍՊՈՐՏԵրևանի «Ալաշկերտ»-ը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում պարտվելուց հետո Եվրոպայի լիգայում պայքարը կսկսի երկրորդ փուլից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շվեյցարական Նիոնում կայացավ նաև ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի «չեմպիոնական ուղու» վիճակահանությունը: Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Ալաշկերտ» - «Սելթիկ» դիմակայության պարտվողը Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում կհանդիպի «Աստանա» (Ղազախստան) – «Սուտյեսկա» (Մոնտենեգրո) զույգի պարտվողին:
Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի հանդիպումները կկայանան հուլիսի 26-ին և օգոստոսի 2-ին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



