Գագիկ Ծառուկյանը դիմել է տարկետման վերաբերյալ միջնորդության ցուցակից իր որդու անունը հանելու կոչով. «Փաստ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Գագիկ Ծառուկյանին երեկ ներկայացվել է մամուլում տեղ գտած այն տեղեկատվությունը, որ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը դիմել է կառավարությանը՝ Նվեր Ծառուկյանի համար տարկետման իրավունք տրամադրելու միջնորդությամբ: Նույն պահին Գագիկ Ծառուկյանը դիմել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը և կառավարությանը՝ տարկետման վերաբերյալ միջնորդության ցուցակից իր որդու՝ Նվեր Ծառուկյանի անունը հանելու կոչով: Այս մասին «Փաստ»–ին տեղեկացրեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը: Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի որդին ուսանում է անվճար համակարգում և օրենքով սահմանված կարգով մինչ 2021 թվականը օգտվում է տարկետման իրավունքից:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



