Երևան-Սևան ճանապարհին ՃՏՊ-ի արդյունքում տուժած անչափահասները դուրս են գրվել հիվանդանոցից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի թևեր» հուշարձանի մոտակայքում, հունիսի 19-ին ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բախվել են «ԳԱԶել» և «Volkswagen Polo» մակնիշի ավտոմեքենաները:
Աբովյանի բժշկական կենտրոնից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ վթարի հետևանքով իրենց մոտ տեղափոխված երկու անչափահասները, որոնցից մեկը թեթև կոտրվածք էր ստացել, դուրս են գրվել հիվանդանոցից:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



