«Արծվի թևեր»-ի մոտ բախվել են «Ֆոլքսվագեն»-ն ու մարդատար «ԳԱԶել»-ը. վերջինը շրջվել է. տուժել են երեխաներ (ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 19-ին, ժամը 09:49 «911» ծառայությանը ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ «Արծվի թեւեր» հուշարձանի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բախվել են «ԳԱԶել» եւ «Volkswagen Polo» մակնիշի ավտոմեքենաները (վարորդը՝ Ի. Հ.):
Shamshyan.com-ի փոխանցմամբ, Բախման հետեւանքով «ԳԱԱԶել»-ը կողաշրջվել է, 3 հոգի, որից 2-ը անչափահաս երեխաներ են, քաղաքացիների օգնությամբ դուր են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել Աբովյանի բժշկական կենտրոն:


1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



