Արագածոտնում վարորդը վրաերթի է ենթարկել երկու երեխայի գրկած կնոջը և դիմել փախուստի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎԱԶ-2107 մակնիշի 34 QZ 471 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արագածոտնի մարզի Ղազարավան համայնքի վարչական տարածքում գտնվող «Լանջաղբյուր» հանգստյան գոտում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչներ, 35-ամյա Աիդա Ա.-ին, նրա գրկում գտնվող 5 ամսեկան Տիգրան Խ.-ին և 6-ամյա Վահե Խ.-ին:
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը վրաերթի ենթարկվածներին թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել է փախուստի: Վրաերթի ենթարկվածներից Աիդան Ա.-ն տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն, իսկ Տիգրան Խ.-ն ու Վահե Խ.-ն տեղափոխվել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



