Լոռիում տղամարդը վնասել է հոր գերեզմանաքարը. գործը դատարանում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼոռու մարզում տղամարդը մեղադրվում է հոր գերեզմանաքարը վնասելու մեջ:
Ըստ մեղադրանքի՝ Արթուր Ս.-ն մայիսի 18-ին ուշ երեկոյան մուրճով դիտավորությամբ ջարդել, վնասել է հոր գերեզմանի հուշաքարը և պատերի գլխաքարերը՝ անարգանքի ենթարկելով թաղման վայրը:
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով (Դիակն անարգանքի ենթարկելը կամ թաղման վայրերը, մահացածներին թաղելու կամ նրանց հիշատակի հետ կապված ծիսակատարությունների համար նախատեսված գերեզմանների վրա եղած շինությունները կամ առարկաները ոչնչացնելը, վնասելը կամ պղծելը): Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Գործով նախաքննության ավարտ է հայտարարվել:
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



