10 օր առաջ հրազենային վիրավորում ստացած զինծառայողի մոտ դրական դինամիկա կա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի զորամասերից մեկի դիրքերում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Գեւորգ Խաչատրյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, սակայն արդեն անջատել են արհեստական շնչառության ապարատը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից:
Նրանց փոխանցմամբ, զինծառայողի առողջական վիճակում դրական դինամիկա կա: Նշենք, որ զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել թոքերի եւ կրծքավանդակի շրջանում:
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ 2018թ.-ի հունիսի 7-ին ժամը 23:30-ի սահմաններում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Գեւորգ Խաչատրյանը:
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



