Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ազատության» լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ քննված քրգործով մեղադրական դատավճիռ է կայացվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, 2018թ. ապրիլի 21-ին Արտաշատ քաղաքի ճանապարհին կատարվող իրադարձությունները լուսաբանելու նպատակով տեսանկարահանում կատարելու ժամանակ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանի մասնագիտական գործունեությունը բռնության կիրառմամբ խոչընդոտելու վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումները և ռադիոկայանի ներկայացուցչի հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազության կողմից անմիջապես ուղարկվել էր ՀՀ քննչական կոմիտե՝ ՀՀ քրեական դատավարության 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ընթացքը լուծելու նպատակով:

Նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ և ընունվել վարույթ, Արուս Հակոբյանը ճանաչվել է տուժող: Նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական, քննչական և դատավարչական այլ միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2018թ.-ի ապրիլի 21-ին ժամը 15-ի սահմաններում «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանը գտնվել է Երասխ-Երևան մայրուղու Արտաշատ քաղաքի հատվածում և որպես լրագրող լուսաբանել է տեղի ունեցող իրադարձությունները: Երբ նա մոտեցել է այդ տարածքում գտնվող քաղաքացի Ա. Ղ.-ին, վերջինս, չցանկանալով որպեսզի իրեն նկարահանեն, ձեռքով հարվածել է իր մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողի տեսախցիկին, այնուհետև ձեռքով մեկ անգամ հարվածել է վերջինիս դեմքին՝ նրան պատճառել ֆիզիկական ցավ, ինչով խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը:

Ապրիլի 30-ին կատարած հանցագորության համար Ա.Ղ.-ին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քր. օր-ի 164-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինս առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել, հայտնել, որ զղջում է կատարվածի համար: Մայիսի 24-ին քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հաստատվել է քրեական գործով մեղադրական եզրակացություն և գործի հետ միասն ուղարկվել Արարատի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Տուժող Ա. Հակոբյանը դիմում է ներկայացրել դատարան որ Ա. Ղ.-ի նկամամբ բողոք, պահանջ չունի: Լրագրողը և նրա ներկայացուցիչը չեն առարկել դատական քնության արագացված կարգ կիրառելու դեմ: Արդյունքում դատարանի կողմից քրեական գործն ընդունվել է վարույթ և կիրառվել դատական քննության արագացված կարգ:

Հունիսի 12-ին դատարանի դատավճռով Ա. Ղ.-ն դատապարտվել է տուգանքի` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նավազագույն աշխատավարձի երկուհարյուր հիսունհազարապատկի` 250.000 ՀՀ դրամի չափով:



Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկիցՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը