Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իրավապաշտպանը կարծում է, որ երեքի մահվան համար 31-ը չեն կարող մեղավոր լինել. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անցած օրերին դատարանի դահլիճից ազատ արձակվեցին «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներ Արեգ Կյուրեղյանը, Տիգրան Սարգսյանը, Հովհաննես Վարդանյանը, Արամ Մանուկյանն ու Արամ Հակոբյանը, ապա և՝ Սեֆիլյանի գործով բոլոր մեղադրյալները: Երեկ ևս մի քանի հոգի ազատ արձակվեցին «Սասնա ծռերի» գործով: Խոսքն, անշուշտ, խափանման միջոցը փոխելու մասին է:

Այս իրադարձությունների ֆոնին ոմանց կողմից սկսել էր այդ ազատումներն անարդարացի անվանելու գործընթացը: Մասնավորապես՝ խոսակցություններն այն մասին էին, որ «Սասնա ծռեր»–ին ազատ են արձակում, իսկ ՊՊԾ գնդում զոհված երեք ոստիկանների հարազատների մասին չեն մտածում:

«Փաստ»–ի հետ զրույցում իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը նշեց, որ այդ հարցադրումները դուրս են իրավական ոլորտից, զգացական են ու շահարկելու նպատակ ունեն: 

«Հայտնի է, որ հարուցված է քրեական գործ, երկու հոգու նկատմամբ մեղադրանք է առաջադրվել: Իհարկե, դեռ նրանց մեղքը չի հաստատվել, բայց ամեն դեպքում կա առաջադրված մեղադրանք ոստիկանների սպանության համար:

Քանի որ այդ մասով քննությունը դեռ չի ավարտվել, չեմ կարծում, որ իմաստ կա այդքան աղմուկ անելու այս թեմայով: Քննությունը պետք է հանգամանալից բացահայտումներ անի, որպեսզի պարզվի՝ ինչպես են տեղի ունեցել այդ դեպքերը, ինչ հանգամանքներում»,– նշեց նա: Ոստիկանների հարազատները նաև գնացել էին դատարան, որտեղ ասում էին, թե բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն: Սակայն, ինչպես իրավապաշտպանն է ասում, օրենքով չի նախատեսվում, որ 31 հոգի պետք է պատասխան տա ոստիկանների սպանության կամ մահվան դեպքերի համար: Նա խորհուրդ տվեց բոլորին և հատկապես այդ ոստիկանների հարազատներին համբերատար լինել ու սպասել քննության արդյունքներին: Քանի որ դեռ հայտնի չէ՝ կհաստատվե՞ն առաջադրված մեղադրանքները, կհաստատվե՞ն ամբողջությամբ, թե՞ ոչ:

«Մենք չենք կարող կանխատեսումներով, կանխագուշակումներով զբաղվել: Այստեղ պետք են փաստացի, կոնկրետ տվյալներ, որոնց մենք պետք է ապավինենք: Պետք է սպասել քննության ավարտին: Չեն կարող «Սասնա ծռեր»–ի ողջ խմբին մեղադրանք առաջադրել ոստիկանների մահվան դեպքերի համար»,–նկատեց նա:

Դիտարկմանը, թե զգացական ֆոնի վրա այդ մարդիկ կարծում են, որ բաց թողնելով՝ մեղավորները պատիժ չեն կրի, Ալեքսանյանն ասաց. «Հասկանալի է՝ նրանք մեծ կորուստ են ունեցել, ընտանիք ունեն, պետությունը պետք է հոգ տանի ու մտածի այդ ընտանիքների մասին: Գուցե նրանք բողոք ունեն, գուցե ինչ–որ բան չի բավարարում, գուցե պետությունը ամեն հնարավորը չի արել նրանց հոգսը թեթևացնելու համար, և նրանք մեղավորներ փնտրում են այստեղ՝ բոլորի մեջ: Պետությունը պետք է հասկացնի, թե օրենքն ինչ է նախատեսում և որ օրենքը կիրառվելու է բոլոր դեպքերում»:

Գուցե իրազեկման պակաս կա՞: Սրան ի պատասխան Ալեքսանյանը նկատեց, որ հնարավոր է իրավական մասով տեղեկացված չեն. «Գուցե անձնական–սոցիալական բողոք ունեն և սխալ տեղ են ուղղորդվում: Պետք է ճիշտ հասցեատիրոջը գտնեն և գնան այդ հետքով իրենց հարցերը կարգավորելու համար»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Իրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնՍամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ ՌյուտեՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասին Եվրահանձնաժողովը զգուշացնում է՝ դիզելային վառելիքի դեֆիցիտ է սպասվում «Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Ղազախստան մեկնելու կանոնները փոխվում են․ նոր պահանջ ՀՀ քաղաքացիների համար Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա Ղահրամանյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է. ԳԹԿ Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանԵրևանի մետրոպոլիտենում հունվարից հոկտեմբեր հայտնաբերվել է թմրանյութի 52 դեպքԼավրովը կայցելի ԱդրբեջանՍպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է Հետաքրքիր է՝ ո՞վ է հսկելու մայրաքաղաքի մուտքերը. նոր հաստիքնե՞ր են ստեղծելու դրա համար. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԵրեխան փրկել է սրտի կաթված ստացող հորըԱվելի քան 900 ԱԹՍ․ Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի 20 շրջանների Ինչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավոր ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻնչ փուլում է ժանտախտը․ ե՞րբ Հայաստանին վտանգ կսպառնաԵվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համար Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութԱվելի քան 2500 կոնտեյներ տեղափոխող նավ է խորտակվել՝ փորձելով հատել Հորմուզի նեղուցը․ ԻՀՊԿ ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկնարկի կապակցությամբ Հարևանը դաժանորեն սպանել է հայտնի երգչին և նրա ընկերուհուն