Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հարյուրավոր քաղաքացիների իրավունքները ստորադասվում են հանուն մեկի «ցանկության» իրականացման. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ առանձին անհատներ վաղուց ելել են ժողովրդի շալակը, կասկած չկա: Բայց, որ պետական մարմիններն էլ օրենքների կիսատ–պռատ լինելու պատճառով չեն կարողանում պաշտպանել քաղաքացիների իրավունքները, սա արդեն աններելի է: Ստացվում է, որ մարդիկ, փաստացի, գերու կարգավիճակում են հայտնվել, որոնց մի կողմից մասնավորն է ճնշում, մյուս կողմից կոռումպացված չինովնիկը, իսկ դատարաններն էլ անկախ իրենց կոռումպացվածության մակարդակից, մեծ ցանկության դեպքում անգամ, օրենքների անկատարության պատճառով չեն կարող ի շահ քաղաքացիների որոշում կայացնել:

Խոսքը մասնավորապես Երևանի Հերացի 18 հասցեի բնակիչների բողոքին է վերաբերվում, երբ մի ամբողջ շենքի բնակիչների իրավունքները փաստացի ստորադասվել են մեկ այլ քաղաքացու ցանկությունների կատարմանը: Պատճառը շատ պարզ է, քանի որ, այդ մեկն ավելի հզոր է գտնվել, քան ողջ շենքի բնակիչները միասին վերցրած, և կարողացել է անգամ բնակիչներից թաքուն դատարանի վճիռ կորզել ու փակել բոլոր բողոքավորների բերանը:

Այս պատմության պատճառով փաստացի շենքի սեփականատերերը հայտնվել են մոլորված կարգավիճակում և չգիտեն, թե իրենց ով կկարողանա օգնել: Խնդիրն այն է, որ տարածքում գործող գազաբաշխիչ կետը հին տեղից շենքի «քթի» տակ տեղափոխելուց հետո մարդիկ, ըստ էության, հայտնվել են պատանդի կարգավիճակում: Իսկ եթե, Աստված մի արասցե, որևէ դեպք պատահի, նրանց նույնիսկ հրշեջ–փրկարարները չեն կարողանա օգնել, քանի որ շենքին մոտենալու ճանապարհ անգամ չկա: 

Էլ չենք ասում, որ բաշխիչ կայանի նոր «հասցեն» զրուցարանից և խաղահրապարակից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա է գտնվում, բայց քանի որ այդ գործի «քավորը» մասնավոր ընկերություն է՝ «Գազպրոմ»–ը, ուստի այդ հանգամանքն էլ նրանց հետ չի կանգնեցրել ստացած «պատվերը», ժողովրդի իրավունքները ոտնահարելով, մինչև վերջ իրականացնելու համար:

Կարող է հարց ծագել, թե ժողովրդին ինչո՞ւ չի օգնում անսահմանափակ հնարավորություններ ունեցող ԱԻՆ–ը, որին ենթակա օղակ է նաև «Տեխնիկական անվտանգության» ծառայությունը: Պարզվում է, որ այդ հզոր կառույցը օրենքների անկատար և իրավունքների սահմանափակ լինելու պատճառով նույնպես ի վիճակի չէ քաղաքացու շահերը պաշտպանել, քանի որ համապատասխան լծակներ չունի:

Հիմա հարց՝ այս պայմաններում, երբ մի ողջ պետական ապարատ չի կարողանում հազարավոր քաղաքացիների անվտանգության երաշխավորը լինել, այս պայմաններում ինչպե՞ս կարող է քաղաքացին իրեն պաշտպանված զգալ: Պարզ է, չէ՞, որ քանի դեռ երկրում նման իրավիճակ է տիրում, արդարության, պաշտպանված լինելու և այլ նմանօրինակ երևույթների մասին հայտարարությունները շարունակելու են պոպուլիստական մնալ, անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն է այդ պահին իշխանության ղեկին: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունըՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկելՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա Կոստանյան Սնդիկի հետքեր պարունակող երեք ծանրոց է հայտնաբերվելBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Հայաստանը երկրորդ մեդալը ապահովեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԱնտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, հանրային իրազեկման և արագ արձագանքման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են Սայաթ-Նովա պողոտայում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը՝ կnտրելով այն Իրանին հասցված hարվածները չեն հանգեցնի հանրապետության իշխանափոխության. Մակրոն Հանրապետության տարածքում տեղումներ չեն դիտվի. եղանակի տեսություն ԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըՄարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկա» Երևանում | Տարբեր հրազեններից պարկուճներ, գնդակ, բիտաներ«Բարսելոնա»-ն ստիպված կլինի մի քանի ամսով կրկին լքել Կամպ Նոուն Իշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ ԱկոպյանՈ՞ր մրգերն ու բանջարեղենն են Հայաստանում ավելի շատ թունաքիմիկատների ռիսկի տակ․ ինչ են ցույց տալիս ստուգումները«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններինԻրանի դեմ ԱՄՆ-ի մարտшկան գործողությունների հետևանքով զnhված ամերիկյան զինծառայnղների թիվն ավելացել է մինչև 19 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինՀույս ունենք, որ Նյու Յորքում իրանական կողմի հետ միջնորդների միջոցով կայացած խորհրդակցությունները կլինեն կառուցողական և խոստումնալից. Ուիթքոֆ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի 2 տարեկան երեխան ընկել է հինգերորդ հարկի պատուհանից․ մանրամասներԻնչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի. հասցեներ Դաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Ուիթկոֆը միջնորդների միջոցով Իրանի հետ խորհրդակցությունները հաջողված է անվանել Արաղչին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետ․ իրանական կողմը մի շարք պահանջներ է ներկայացրել Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ընդունի Հորմուզի կարգավիճակը՝ նեղուցով նավարկությունը թույլատրելու համար Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ