«Սպարտակը» ոչ ոքի խաղաց առաջնության վերջին տուրում, Օզբիլիսն առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ
ՍՊՈՐՏՖուտբոլի Ռուսաստանի առաջնությունում կայացավ վերջին տուրի «Սպարտակ»-«Ամկար» հանդիպումը, որտեղ երկար դադարից հետո խաղադաշտ վերադարձավ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Արազ Օզբիլիսը: Առաջնության վերջին խաղում «Սպարտակ»-ը վերջին րոպեին խուսափեց պարտությունից` հանդիպումն ավարտելով ոչ-ոքի` 3-3: Հայաստանի ազգային թիմի անդամ և Պերմի «Ամկար»-ի ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը թիմի մեկնարկային կազմում էր: Իսկ Արազ Օզբիլիսը խաղադաշտ դուրս եկավ երկրորդ խաղակեսում:
Վերջին տուրից հետո «Սպարտակ»-ը զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը: «Ամկար»-ը տարին ավարտեց 11-րդ տեղում:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



