Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ո՞ւր եք, տղա­ներ...«Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերին հաճախ կարելի է հանդիպել դժգոհությունների՝ թե լրատվամիջոցների ներկայացուցիչների, թե տարբեր երևացող դեմքերի կողմից, որ նոր կառավարության ներկայացուցիչների հետ «կապը կտրվել է»: Չէ, խոսքը ոչ ինտերնետ կապի մասին է, ոչ էլ ուղիղ եթերների: Ուղղակի այլևս չկա առաջին օրերի հասանելիությունը: Սակայն խնդիրը վարչապետի կամ նախարարների՝ ուղիղ գծով բոլորին արձագանքելու կամ բոլորին պատասխանելու պարտադրանքի մասին չէ և այդպես չի կարող լինել: Չափազանց միամիտ կլիներ մտածել, թե նրանք ի վիճակի կլինեն այդպես վարվել: Ուղղակի որևէ գործ անել չէին կարողանա (դեռ հարցի մյուս կողմն է, որ ոմանց կարծիքով՝ առանձնապես շոշափելի քայլեր չեն էլ նկատվում): Դրա համար կան համապատասխան օղակներ, համապատասխան մարդիկ, ովքեր աշխատավարձ են ստանում, ովքեր ստանձնել են քաղաքացիական ու հայեցողական պաշտոններ, երբեմն՝ հնչեղ անուններով, և ուղղակի պարտավոր են ապահովել լրատվամիջոցների և ընդհանրապես հասարակության կապը իշխանավորների հետ: Չենք ուզում մտածել, թե այդ օղակները ուղղակի հավես չունեն կամ «գլխառադ» են անում: Ավելի շատ այնպիսի տպավորություն է, որ այդ օղակներն ուղղակի ագուցված չեն միմյանց կամ, այլ կերպ ասած, «մի ձեռքը չգիտի, թե ինչ է անում մյուսը»: Սրա համար կարող են լինել բազմաթիվ պատճառներ: Դրանցից մեկը փորձառու աշխատակիցներից հրաժարվելու գործընթացն է՝ այն մոտեցմամբ, որ կարևոր դիրքերում նախկինից որևէ «մնացուկ» չպետք է թողնել, իսկ փոխարենը գալիս են մարդիկ, ովքեր գեթ մեկ օր պետական կառավարման համակարգում չեն աշխատել, նույնիսկ աղոտ պատկերացում չունեն այդ ամբողջ համակարգից: Մյուս խնդիրը ծանրաբեռնվածությանը սովոր չլինելու հանգամանքն է, երբ շախմատային լեզվով ասած՝ հայտնվում ես ցայտնոտի մեջ:

Բայց որ տարբերակն էլ լինի (գուցե բոլորը միասին) սա ինքնին վտանգավոր է այն տեսակետից, որ իշխանավորները ժամանակի ընթացքում կկտրվեն ոչ միայն հասարակություից, այլև ընդհանրապես իրականությունից: Նախորդ իշխանությունների տապալման հիմնական պատճառներից մեկը հենց դա էր: Նրանք աստիճանաբար, վերջում արդեն՝ ամբողջությամբ, ապրում էին բացարձակ այլ իրականության մեջ, կամ, ինչպես ասում են՝ զուգահեռ իրականության մեջ: Արդյունքում վստահ էին, որ մարդիկ իրականում այնքան էլ վատ չեն ապրում, որքան ներկայացվում է, որ իրենց «բարեփոխումներն» իրոք բարեփոխումներ են ու կարճ ժամանակում արդյունքներ են տալու, որ մենաշնորհներ չկան, որ իրենց իսկ ներկայացրած թվերը բացարձակ ճշմարտություններ են, որ ընտրությունները անցել են ազնիվ, արդար ու թափանցիկ: Որ... «այսքան ուրախ կյանքը մեր...»: Նույնիսկ զանգվածային հանրահավաքների օրերին շատերը վստահ էին, որ ոչինչ էլ չի կատարվում, մի հատ թեթև «փըխկ» ու նախկինի պես ամեն ինչ կավարտվի: Չավարտվեց:

Հիմա ամենևին չէինք ցանկանա, որ ճակատագրական այդ սխալները կրկնեն նաև ներկա իշխանությունները: Ոչ թե նրա համար, որ Նիկոլ Փաշինյանն է վարչապետը, կամ Պողոսը, կամ Պետրոսը, այլ որ մեր հասարակությունը հանկարծ ու նորից չհիասթափվի: Այս անգամ հարվածը դաժան կլինի, քանզի հենց ժողովուրդն է վստահել ու իշխանության բերել այս ուժին: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունըՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկելՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա Կոստանյան Սնդիկի հետքեր պարունակող երեք ծանրոց է հայտնաբերվելBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Հայաստանը երկրորդ մեդալը ապահովեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԱնտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, հանրային իրազեկման և արագ արձագանքման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են Սայաթ-Նովա պողոտայում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը՝ կnտրելով այն Իրանին հասցված hարվածները չեն հանգեցնի հանրապետության իշխանափոխության. Մակրոն Հանրապետության տարածքում տեղումներ չեն դիտվի. եղանակի տեսություն ԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըՄարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկա» Երևանում | Տարբեր հրազեններից պարկուճներ, գնդակ, բիտաներ«Բարսելոնա»-ն ստիպված կլինի մի քանի ամսով կրկին լքել Կամպ Նոուն Իշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ ԱկոպյանՈ՞ր մրգերն ու բանջարեղենն են Հայաստանում ավելի շատ թունաքիմիկատների ռիսկի տակ․ ինչ են ցույց տալիս ստուգումները«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններինԻրանի դեմ ԱՄՆ-ի մարտшկան գործողությունների հետևանքով զnhված ամերիկյան զինծառայnղների թիվն ավելացել է մինչև 19 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինՀույս ունենք, որ Նյու Յորքում իրանական կողմի հետ միջնորդների միջոցով կայացած խորհրդակցությունները կլինեն կառուցողական և խոստումնալից. Ուիթքոֆ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի 2 տարեկան երեխան ընկել է հինգերորդ հարկի պատուհանից․ մանրամասներԻնչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի. հասցեներ Դաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Ուիթկոֆը միջնորդների միջոցով Իրանի հետ խորհրդակցությունները հաջողված է անվանել Արաղչին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետ․ իրանական կողմը մի շարք պահանջներ է ներկայացրել Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ընդունի Հորմուզի կարգավիճակը՝ նեղուցով նավարկությունը թույլատրելու համար Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացները