Գեղաքարում երկու թեկնածուներ հավասար ձայներով կվիճարկեն ավագանու անդամի անցողիկ տեղը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Գեղարքունիքի մարզի Գեղաքար համայնքում հունիսի 10-ին կայացած ավագանու անդամի ընտրություններում 5 տեղի համար քվեարկվել է 6 թեկնածու, որոնցից երկուսը ձայների քանակով վերջին տեղը զբաղեցրել են ստացած հավասար քվեներով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի թիվ 21 ՏԸՀ նախագահ Սարո Ղազարյանը, Գեղաքարի ավագանու անդամի թեկնածուներ Էմմա Պողոսյանը եւ Գենադի Տոնոյանը ստացել են 13-ական քվե, ուստի եւ միմյանց միջեւ պետք է վիճարկվի անցողիկ միակ տեղը:«Մենք արդեն թեկնածուներից մեկի կողմից ստացել ենք բողոքարկում՝ ընտրությունների արդյունքները վերանայելու պահանջով: Եթե պարզվի, որ խախտումներ չեն արձանագրվել, ապա երկուսից մեկն ավագանու անդամ կընտրվի վիճակահանությամբ: Ուրբաթ օրը հրապարակվելու է ավագանու անդամների ցանկը»,-ներկայացրեց Սարո Ղազարյանը:
Խոսրով Խլղաթյան



