Վանաձորում բախվել են երկու «Ֆոլքսվագեն»-ները. Կան վիրավորներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 10-ին, ժամը 22:22-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երեւանյան խճուղու թիվ 62 շենքին հարակից տարածքում՝ ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի մոտակայքում, փրկարարները նկատել են ավտովթար, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Vento» մակնիշի (վարորդը՝ Ռ. Շ., ծնված 1992 թ.) եւ «Volkswagen Passat» մակնիշի (վարորդը՝ Վ. Գ., ծնված 1972 թ.) ավտոմեքենաները:
Փրկարարներն ավտոմեքենաներից դուրս են բերել «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորին՝ Հ. Մ.-ին (ծնված 1959 թ.), եւ «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորին՝ Ն. Ջ.-ին (ծնված 1977 թ.), ցուցաբերել են առաջին բուժօգնություն եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ: Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:



