Բայդենը եւ Յունկերը քննարկել են ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի գործակցությունը միգրացիայի խնդրում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Նահանգները եւ Եվրամիությունը պետք է համագործակցեն Եվրոպա միգրանտների հոսքի խնդիրը լուծելիս: Այս թեման արծարծվել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի միջեւ նոյեմբերի 3-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթա ցքում:
«Փոխնախագահ Բայդենը եւ նախագահ Յունկերը քննարկել են եվրոպական միգրացիոն ճգնաժամի լուծման, ինչպես նաեւ Սիրիայի հակամարտության քաղաքական կարգավորում գտնելու նպատակով դիվանագիտական ջանքերի կոորդինացման հարցի շուրջ Միացյալ Նահանգների եւ ԵՄ-ի համագործակցության անհրաժեշտությունը»,- ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



